Փաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար․ Սուրենյանց
Իր իշխանության արշալույսին Նիկոլ Փաշինյանը երբեք սահմանադրականությամբ և իրավունքով չի առաջնորդվել. օխլոսի փնթի վարքագծով նա ծաղրում էր դեմոկրատիան: Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Վարկանիշից զրկված Փաշինյանը շուտով անցավ sms-ային կառավարմանը՝ հարուցելով անգամ յուրայինների զարմանքը: Այնքան, որ նրան Հիսուսի հետ համեմատած Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր դարձավ:
Հիմա թփակոխել ենք տոտալիտարիզմի փուլ. Փաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար:
Երեկ նա կրկին անվանարկեց Եկեղեցին, Կաթողիկոսին, Սրբազաններին ու անանսավորեց նոր ռազմական ներխուժումը Եկեղեցի. «... Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։
Փաշինյանի կողմից արված այս գրառումը իրավական, բարոյական և քաղաքական առումով լուրջ խախտում է։
Այն անտեսում է անմեղության կանխավարկածը (Սահմանադրության 66-րդ հոդված), պարունակում է զրպարտություն և վիրավորանք(ՔՕ 410, 411 հոդվածներ), արժեզրկում է պետական խոսքի ինստիտուտը, նպաստում է հասարակական թշնամանքի խորացմանը։
Հանրային գրառումներում Փաշինյանի լեզվամտածողությունն ակնհայտորեն մերձենում է սոցցանցային գռեհիկ պրոպագանդայի մակարդակին:
Հ.գ- մինչ պատրաստում էի գրառումս, Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություն արեց:
«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է նա:
Փաշինյանը բացահայտորեն գնում է սահմանադրական կարգի խախտման՝ ոտնձգելով Սահմանադրության 17 և 18 հոդվածների դեմ»,-գրել է Սուրենյանցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան