Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել, բարձրաձայնել իրականությունը Հայաստանում կատարվող ապօրինությունների վերաբերյալ, ինչպես նաև համարձակվել հիմնավոր ու փաստարկված ներկայացնել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի անթաքույց վերաբերմունքը։
Չզարմանաք, եթե շուտով պարզվի, որ կազմվել է ընդդիմադիրների կոնկրետ ցուցակ, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել ու արգելվել մուտքը Հայաստան միայն այն պատճառով, որ դեմ են ՀՀ իշխանության վարած թուրք-ադրբեջանական օրակարգին, մասնավորապես՝ ՀՀ սահմանադրությունը թուրքական պահանջներով փոխելուն, նախաբանից Արցախի մասը հանելուն, Հայաստանի մի շարք տարածքներ որպես՝ այսպես կոչված «անկլավ» Ադրբեջանին վերադարձնելուն։
Հիշեցնեմ, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետությանը վերագրել է միջազգային հանցագործի կարգավիճակ և հայտարարել, որ ՀՀ-ն պետք է «երեսուն տարի հասցված վնասի համար վճարի» մոտ 150միլիարդ դոլար։
Ջայլամի պես գլուխն ավազի մեջ թաղելով հնարավոր չէ խուսափել իրականությունից, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը թուրքական վերափոխման ճանապարհին է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան