Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը
Ֆեյսբուքյան էջում երեկ արած գրառումից հետո բազմաթիվ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ Փաշինյանը պատրաստվում է գրոհել Վեհարանը և անձամբ Վեհարանից հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումն ապօրինի է համարում, ուրեմն, կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»,- գրել էր Փաշինյանն ու հավելել. «Առավել ևս այս պարագայում Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շինության համար»։
Սոց ցանցերում և մամուլում անմիջապես վարկածներ շրջանցառվեցին, որ Փաշինյանը պարզապես հրահանգել է իրավապահ մարմիններին ներխուժել Վեհարան։ Այս կարծիքն ավելի ամրապնդվեց արդեն այսօր, երբ Փաշինյանը բառացի հայտարարեց, որ անձամբ է առաջնորդելու Վեհարանի վրա հարձակումը։ «Հիսուս Քրիստոսի նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության իսպառ բացակայությունը բացահայտվեց։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելո՛ւ եմ այդ ազատագրումը», - նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, վերջին անգամ, երբ գործող իշխանություններն ու իրավապահ համակարգը փորձեցին գրոհել Վեհարանը, հազարավոր հայորդիներ ոտքի կանգնեցին, թույլ չտալով դա անել։ Այժմ Փաշինյանը հասկանում է, որ պետք է խաղալ մինչև վերջ և անձամբ իրականացնել հարձակման օպերացիան, հակառակ պարագայում, դա կարող է դիտարկվել որպես իր թուլությունը, ուստի և իրավապահների, ԱԱԾ-ի գործուն աջակցությամբ Փաշինյանը մտադիր է իր աջակիցների հետ միասին ներխուժել Վեհարան և այդ անելու համար ոչնչի առջև կանգ չի առնի։ Իսկ ի՞նչ պիտի անեն ընդդիմադիրները, արդյոք բավարարվե՞ն միայն զայրացագին ստատուսներ գրելով, թե՞ իսկապես գործուն քայլեր ձեռնարկեն Փաշինյանի հերթական հրեշավոր մտահղացումը կանգնեցնելու նպատակով։
Մարի Պետրոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան