Կուրսկում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա իրականացված հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Նա հավելել է, որ վիրավորներից 5-ի վիճակը ծանր է։ Նրանց թվում կա երեխա։ Պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են խաղաղ բնակչության համար նախատեսված հատվածի, և որ մերձակայքում ռազմական օբյեկտներ չկան։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 86 ԱԹՍ Բրյանսկի, Տուլայի, Բելգորոդի, Օրյոլի, Մոսկվայի, Սմոլենսկի, Վորոնեժի և Ռյազանի մարզերում։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»