ՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ
Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգածային նոր հարված է հասցրել Ուկրաինային։ Հարվածների գլխավոր թիրախում է հայտնվել Լուցկ քաղաքը, որի վրա արձակվել են 5 «Կինժալ» հրթիռ և տասնյակ ԱԹՍ-ներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, երկրի վրա արձակվել է 728 ԱԹՍ, ինչն ամենամեծ թիվն է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Բացի այդ, Ուկրաինայի վրա են արձակվել 13 «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռներ։
ԱԹՍ-ներից 718-ը և «Իսկանդեր» թևավոր հրթիռներից 7-ը խոցվել են կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
Լուցկի վրա արձակվել է ավելի քան 50 ԱԹՍ, որոնցից 4-ը հարվածել են թիրախների, ԱԹՍ-ների բեկորներն ընկել են 14 վայրում։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան։
Ուկրաինան էլ ԱԹՍ-ներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ։ Կուրսկում կա 3 զոհ, 7 վիրավոր։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»