Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար

Դատախազը շատ ակտիվ փուչիկ գործեր է կարում, բայց երեկ ԱԺ-ում եղածը ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում. Էլինար Վարդանյան



Ակնկալիքներ չունի դատարանից, քանի որ առկա միտումները հստակ ցույց են տալիս՝ գործերը քաղաքական հարթության մեջ են: Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Ակնհայտ է, որ այս գործով բոլորին դատարանները կալանավորեցին։ Հաշվի առնելով նաև, թե որ դատավորին է մակագրված այս գործը, և վերջինս ինչպես է նախկինում որոշումներ կայացրել այլ` ոչ պակաս անհիմն գործերով՝ միամտություն կլինի կալանքից բացի, այլ որոշում ակնկալել։ Իրավապահ համակարգը, ինչպես նաև դատական համակարգի զգալի մասը դարձել են իշխանության հլու կամակատարները»,-ասաց Վարդանյանը։

Նա հիշեցրեց նաև, որ գլխավոր դատախազն անձամբ ներկա էր խորհրդարանի վերջին նիստի աղմկոտ միջադեպին, սակայն մինչ օրս դատախազությունը որևէ արձագանք չի տվել:

«Դատախազը լուռ հետևում էր այն ամենին, ինչ կատարվում էր իր աչքի առաջ։ Սա այն դատախազն է, որ շատ ակտիվ փուչիկ գործեր է կարում, բայց երբ երեկ ամեն ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում՝ ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում։ Երբ իրեն հրահանգ են տալիս, օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով, միանգամից հաղորդում է ներկայացնում, շատ հետևողական է։ Բայց երբ միջադեպն իր առաջ է տեղի ունենում՝ լռում է։ Սա կրկին խոսում է այն մասին, որ ողջ համակարգը կազմալուծված է, մասնագետներն անգամ այլևս չեն հարգում սեփական մասնագիտությունը», – ընդգծեց պատգամավորը։

Էլինար Վարդանյանը քննադատեց իշխանության կողմից շրջանառվող թեզը, թե իբր կանխվել է «նոր հոկտեմբերի 27»:

«Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Այն, ինչ ներկայացվում է որպես ահաբեկչության նախապատրաստում, իրականում հիշեցնում է բակային զրույցներ կամ սրճարանային խոսակցություններ։ Եթե գունավոր պայթուցիկներն ու կոշիկի մեխերը ներկայացվում են որպես ահաբեկչական սպառնալիք, ապա նույն տրամաբանությամբ կարելի է ցանկացած քաղաքացու համարել պոտենցիալ ահաբեկիչ, միայն նրա համար, որ օրինական զենք ունի կամ տանը դանակ»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը նաև անդրադարձավ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքներին՝ շեշտելով, որ իրավական գնահատական կարող է տրվել միայն ապացույցների առկայության պարագայում։

«Նախ պետք է ապացուցվի, որ Սևանի առանձնատունը պատկանում է հենց Սեյրան Օհանյանին, այնուհետև՝ թե այնտեղ ինչ ապօրինություններ են եղել։ Ես այնտեղ չեմ եղել, չեմ տեսել։ Լուսանկարներից բացի՝ որևէ բան չունեմ հիմք ընդունելու։ Իսկ եթե շինությունն ապօրինի էր՝ ինչու չէիք քանդում դեռ 2017-ից, երբ գործն արդեն կար։ Կամ միայն ընդդիմադիրների՞ շինություններն են ապօրինի»,-եզրափակեց պատգամավորը