Այս ամենը կանխելու ձև կա․ «Հայաստան» խմբակցությունը միանում է «Պատիվ Ունեմ»-ի նախաձեռնությանը, Վեհափառը, նախկին նախագահները որոշում են համատեղ ուժերով փրկել երկիրը․ քաղաքագետ
Գիտե՞ք ամենաշատն ինչն է մարդուն հունից հանում։ Այն, որ այս աղետը կանխելու շատ հստակ ձև կա։ Բոլորը գիտեն այդ ձևը, ուստի կարծում եմ մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ներկայացնեմ իշխանություններին շատ օրինական ձևով հեռացնելու համար անհրաժեշտ քայլերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«ա) «Հայաստան» խմբակցությունն առանց որևէ նախապայմանների միանում է վարչապետին անվստահություն հայտնելու «Պատիվ Ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։
բ) Վեհափառ Հայրապետն իր մոտ է հրավիրում Հայաստանի նախկին նախագահներին և ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին։ Բոլորը միասին՝ առանց մեջքի ետևում մատները խաչ պահելու որոշում են համատեղ ուժերով փրկել երկիրը վրահաս վտանգից։
գ) Եկեղեցու ու միասնական ընդդիմության համատեղ կոչով ժողովուրդը դուրս է գալիս փողոց և հանրային ճնշման միջոցով հասնում նրան, որպեսզի իմպիչմենտի գործընթացին միանան նաև ՔՊ-ական պատգամավորները։
Այսքանը։ Դժվա՞ր է։ Հասկանում եմ՝ շատերն ամբիցիաներ ունեն, միմյանց չեն վստահում, վախենում են քայլ անել և այլն։ Բայց ասեմ՝ աղետը, որ սպասվում է բոլորիս, շատ ավելի մեծ է, քան մեր բոլորիս ամբիցիաներն ու վախերը միասին վերցված։ Ես մեծ ասեմ, դուք կործանիչ հասկացեք։ Ոչինչ չի մնալու։ Ոչինչ։ Եվ դա նույնպես բոլորը գիտեն»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան