Ասացի՝ հին մարդ եմ, Գորիկ Գուրգենիչներ եմ տեսել, ջրի վրա գործ հարուցելը ո՞րն է. զանգ ստացան, հեռախոսս առգրավեցին. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարան խուզարկության մտած ԱԱԾ-ականները հեռախոսազանգ ստանալուց հետո, ուժով խլել են նրա հեռախոսը: Այս մասին ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ դրա հետևանքով ձեռքն է վնասել:
«Առավոտյան ժամը ութին տասը պակաս մոտ տասը հոգով մտել են տուն՝ ներկայացել որպես ԱԱԾ ու ՔԿ աշխատակիցներ։ Նոր քրեական վարույթ են հարուցել, որը նախորդ օրն են բացել։ Ուղիղ ասեցի՝ տղե՛ք, ամոթ է, աբսուրդ է։ Ես հին մարդ եմ, ԱԱԾ եմ տեսել, Գորիկ Գուրգենիչներ եմ տեսել, հին քննիչներ եմ տեսել։ Ջրի վրա քերական գործ հարուցելը ո՞րն է», - ասաց պատգամավորը։
Մանուկյանի փոխանցմամբ՝ իրավապահները փորձել են «ահաբեկչության նախապատրաստություն» համարել երիտասարդների կազմակերպած ռազմախաղերը։
«Մեր երիտասարդական միությունը բանակումներ է կազմակերպում, տարբեր ռազմախաղեր։ Երևանում կան խանութներ, որտեղ վաճառում են փոքր գնդիկներ՝ «skyball» են ասում։ Պլաստմասե գնդիկների փոխարեն սիսեռ են դնում՝ ծախսը կրճատելու համար։ Հիմա դա համարել են ահաբեկչության նախապատրաստություն»,-հայտարարեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ գործի շրջանակում արդեն ձերբակալվել են ոչ միայն իր որդին՝ Տարոն Մանուկյանը, այլև ՀՅԴ-ականներ Արսեն Մարտոյանն ու Գևորգ Մուրադյանը։
Պատգամավորը հայտնեց, որ խուզարկության ժամանակ տարել են նույնիսկ ընտանիքի անձնական տեսանյութերը։ «Երեխաների կնունքի տեսաերիզն են տարել։ Վերջին պահին սկսեցին զննել վերջին նկարները, զանգերը։ Էդ պահին վերևից զանգ ստացան։ Ինձ տարան պատշգամբ, ասացին՝ գնանք խոսենք։ Հենց էդ պահին փորձեցին ձեռքիցս հեռախոսը խլել։ Ձեռքս վնասվեց։ Բայց ոչինչ, իրենք էլ վնասվեցին»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ խուզարկության ժամանակ իրավապահները ուշադիր կարդացել են իր բանտային նամակները, այդ թվում՝ Վահան Հովհաննիսյանի հետ։
«Փաստաբաններին թույլ չեն տալիս քննչական, նույնիսկ՝ պատգամավորներին»,-ասաց նա։
Մանուկյանը նաև պատմեց, որ խուզարկության հենց այդ առավոտը պայմանավորված, հանդիպում ուներ Նիդեռլանդների դեսպանի հետ․
«Դեսպանն ինքն էր ցանկացել հանդիպել, որ հասկանա՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Ասաց՝ մամուլից չի կարողանում հասկանալ։ Փորձեցի բացատրել, բայց եվրոպացու համար շատ բան անհասկանալի է։ Հիմա դեսպանն իր աչքով տեսավ, թե ինչ է իրականում՝ Հայաստանի ժողովրդավարության բաստիոնը ոնց է դարձել բռնատիրություն Նիկոլ Փաշինյանի օկուպացիոն ռեժիմի տակ»։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ հեռախոսում առկա անձնական տվյալները կարող են հրապարակվել՝ ինչպես նախկինում Հովիկ Աղազարյանի պարագայում, Մանուկյանը արձագանքեց․ «Ոչինչ։ Բնական է։ Քաղաքական զրույցներ, քննարկումներ լիքը կան։ Թող տան կարդա Նիկոլը։ Տեսնի՝ քանի մարդու հետ եմ զրուցել, քանի մարդ է գրել՝ երբ եք էդ Նիկոլին օր առաջ հեռացնում, օրենքի շրջանակներում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան