Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»
Քաղաքականություն

Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները

Մինչ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ են սկսել ընդդիմադիր գործիչների տներում։ Սպասելի էր, որ Ադրբեջանի հետ հարցերի կարգավորումից առաջ իշխանությունը պետք է վերացնի դիմադրության բոլոր օջախները։ Եվ թերևս դրանով է պայմանավորված դաշնակցական գործիչների դեմ իրականացվող բռնաճնշումները։

Դիմակավորված ԱԱԾ-ականներն այսօր տակնուվրա են արել պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունը, ձերբակալել նրա որդուն։ Ձերբակալվել և ոստիկանություն են տեղափոխվել Դաշնակցության այլ ներկայացուցիչներ ևս։ Թե ինչ քրեական գործի շրջանակներում են խուզարկությունները, Քննչական կոմիտեն դեռևս չի հայտնել։

Այդուհանդերձ, իրավապահները ինչ-որ գործ, բնականաբար, կկարեն կամ կկպցնեն «ահաբեկչության» գործին, այդ կերպ փորձելով կանխել հնարավոր բողոքը։

Իսկ մինչ այդ Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը։ Էմիրաթներում հանդիպման մասին հայտնի է դարձել մեկ շաբաթ առաջ Լոնդոնում գործող Middle East Eye կայքի հրապարակումից հետո: Նույն օրերին «Կարնեգի» վերլուծական կենտրոնը հրապարակել է նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը պատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերությանը։ Նախօրեին էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թվելով վերջին կես տարում ամերիկյան դիվանագիտության հաջողությունները, հույս էր հայտնել, որ շուտով գրանցված արդյունքներին կարող է գումարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Փաստացի, Արևմուտքն այս կերպ դուրս է մղում Ռուսաստանին կարգավորման գործընթացից, իսկ Հայաստանում էլ Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով կանխել ընդդիմադիր հնարավոր գործողությունները՝ Ադրբեջանի հետ խայտառակ պայմաններով նոր կապիտուլյացիա ստորագրելու համար։

Մերի Անտոնյան