Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Քաղաքականություն

Բաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ Աբաջյան

Խաչիկ Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Դուք հնարավորություն ունեիք Ձեզ պահել ԵՊՀ-ին հարիր ռեկտորի նման, սակայն գերադասել եք լինել օրվա իշխանությունների կամակատարը: Ցավոք արդեն ուշ է, նրանք Ձեզ վաղուց ներքաշել են մի ճահիճ, որն անպայմանորեն խժռելու է Ձեզ:
Գործընթացն իրավական չէ, այն քաղաքական է:
Դուք կրկին ստորագրել եք մի փաստաթղթի տակ, որի բովանդակությունը, ցավոք, չեք հասկացել (այդպիսի դեպքեր էլի են եղել, ԵՊՀ գիտական խորհրդի անդամները կհիշեն): 2025 թ. հուլիսի 9-ին Դուք մեր ողջ ստորաբաժանմանը ծանուցել եք, որ հուլիսի 11-ից (ծանուցումը ստանալուց հետո 2 օր) լուծվում է մեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ հղում անելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Երևի կարդացել ու չեք հասկացել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը, որին հղում եք արել («սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ»), սակայն առաջնորդվել եք նույն հոդվածի ոչ թե առաջին, այլ 2-րդ մասով: Սա էլ գիտեմ ինչպես է ստացվել: Վերջին պահին Ձեզ ստիպել են փոխել պայմանագրի լուծման ժամկետները, որը և արել եք, բայց չեք փոխել հոդվածի կետը: Հղում եք արել մի դատական ակտի, որով չի նշվում որևէ իմպերատիվ նորմ մեր ստորաբաժանման աշխատակիցներին՝ այդ թվում՝ ինձ, աշխատանքից ազատելու: Հղում եք արել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2019 թ. հուլիսի 20-ի թիվ 57 որոշմանը, բայց մոռացել, որ 2022, 2023, 2024 թվականներին նույն խորհուրդը հաստատել է ԵՊՀ կառուցվածքն ու հաստիքացուցակը՝ հաստատելով նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի՝ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում լինելու հանգամանքը: Հետևաբար Ձեր նշած բոլոր հղումները փուչ են: Եթե Դուք գրեիք ավարտական աշխատանք և նման հղումներ դնեիք, հավանաբար հանձնաժողովը Ձեզ անբավարար կնշանակեր:
Գործընթացը Ձեր նախաձեռնությամբ չի իրականացվում, ուղղորդվում է դրսից:
2025 թ. ապրիլ-հունիս ամիսներին Դուք մեզ ուղարկել եք բազմաթիվ գրություններ, ընթացք տվել մեր ստորաբաժանման զեկուցագրերին՝ հանձնարարելով ստանձնել 2025 թ. ամառվա ընթացքում իրականացվող մի շարք ծրագրերի կազմակերպչական աշխատանքները: Աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցումն ուղարկելու նախորդ օրն անգամ շարունակել եք հանձնարարականներ տալ ու մակագրել տարբեր ծրագրերի հետ կապված գրություններ: Նման հապշտապ ու փնթի գործընթացը Ձեզ ստիպել են իրականացնել Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները: Այս հրամանն էլ վստահաբար ԵՊՀ-ում չեն կազմել: Սա պնդում եմ՝ նաև իմանալով, որ Ձեզ շրջապատող մարդկանցից որևէ մեկը ունակ չէր կազմել այս հրամանի տեքստը:
«Ես կապ չունեմ, ինձ ստիպում են»:
Դուք 106-ամյա ԵՊՀ ռեկտորն եք (դեռ) և եթե այս միտքը պարբերաբար ունենում եք, ուրեմն ցավում եմ, Դուք այդպես էլ չեք դարձել ԵՊՀ ռեկտոր: ԵՊՀ ռեկտորին չեն կարող ստիպել որևէ բան: Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին պետական պաշտոնյաններն զգուշությամբ են մտել Մայր բուհ, զգուշությամբ են խոսել Համալսարանականների մասին: Ու եթե հիմա որևէ բան «ստիպում» են ԵՊՀ ռեկտորին, ապա դրա մեղավորը ևս Դուք եք. արժեզրկել եք ԵՊՀ ռեկտորի համբավն ու հեղինակությունը: Ես չգիտեմ, թե ինչ կոմպրոմատներ ունեն Ձեր դեմ, որ կարողանում են հասնել այն ամենին, ինչ ուզում են, բայց հիշեք, որ նույնսիկ բոլոր հանձնարարականները բարձր ճշգրտությամբ կատարելու դեպքում՝ նրանք Ձեր հետևից գալու են (տե՛ս Տոնոյան, Աղազարյան, Փիլոյան, ուժային կառույցների նախկին ղեկավարներ, նախարարներ և շատ ուրիշներ):
Ի՞նչ ենք կորցնում մենք և ի՞նչ եք կորցնելու Դուք:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն աշխատել է հազարավոր ուսանողների հետ, հեղինակել ու կազմակերպել հարյուրավոր նախագծեր ու ծրագրեր, որոնք բարձրացրել են ԵՊՀ համբավն ու հեղինակությունը, ակտիվացրել ուսանողական կյանքը, դաստիարակել ուսանողներին, ստեղծել կապ Արցախի հետ: Դրանց իրականացման մեծ մասի ընթացքում չեմ հանդիսացել ԵՊՀ աշխատակից և աշխատել եմ կամավոր հիմունքներով: Հիմա Դուք ազատում եք մեր ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին, բայց չեք կարող ջնջել պատմությունը, որովհետև այն անջնջելի է: Անջնջնելի են նաև այն ամոթալի օրերը, որն ապրում է ԵՊՀ-ն՝ Ձեր ձեռամբ:
Ես կորցնում եմ աշխատանք, իսկ Դուք՝ արժանապատվություն:
Ես 27 տարեկան եմ, վստահաբար կգա ժամանակ, որ ես նորից կվերադառնամ ԵՊՀ՝ աշխատակցի կարգավիճակով, իսկ Դո՞ւք ...
Երբ հրապարակել եմ աշխատանքից հեռացվելու մասին ծանուցագիրը, ժամերի ընթացքում ստացել եմ հարյուրավոր հեռախոսազանգեր, նամակներ, որով տարբեր ժամանակների ուսանողներ, ներկա Համալսարանականներ՝ այդ թվում դասախոսներ, վարչական աշխատակիցներ, իրենց աջակցությունն ու վրդովմունքն են արտահայտել: Հուսամ, որ երբ Ձեր հետևից էլ գան, կգտնվեն մարդիկ, ովքեր Ձեր կողքին կլինեն: Այնուամենայնիվ, եթե կարմիրբերետավորները Ձեզ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակից բերման ենթարկեն, ես կդատապարտեմ այդ գործելաոճը, ինչպես նախկինում, քանի որ իմ սկբզունքները փոփոխվող չեն և կախված չեն օրվա իշխանություններից:
Վստահ եմ, որ հիմա այս նամակը կարդում եք Ձեր մերձավոր շրջապատի հետ, և նրանցից էլի լսում, որ Խաչիկը միանշանակ ճիշտ է ասում:
Հ.գ. Սիրելի՛ Համալսարանականներ, սա էլ կանցնի, դուք կշարունակեք զբաղվել ձեր առօրյա գործերով, միջանցքներում ու աշխատասենյակներում կքննարկեք, որ «Էս ի՞նչ է անում, լրիվ է գժվել» մինչև կգան ձեր հետևից: Հիշե՛ք, այս մարդիկ ունակ ու կարծիք ունեցող մարդկանց չեն ընդունում:
Հ.գ. 2. Պարո՛ն Հովհաննիսյան, երբ հրահանգեն ԵՊՀ դիմացից դրոշն իջեցնել ու տեղափոխվել ակադեմիական քաղաք, այդ ժամանակ կընդդիմանաք: Չնայած չէ, այդ ժամանակ Դուք ԵՊՀ ռեկտոր չեք լինի:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ,
ԵՊՀ գիտական խորհրդի նախկին անդամ,
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ,
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խ. Աբաջյան
10.07.2025