Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն
Օրեր առաջ գրել ենք, որ Հայաստանի գործող իշխանություններն ավելի հեռահար նպատակներ ունեն, ցանկանում են փակել մի քանի ընդդիմադիր կուսակցություններ և առաջին հերթին՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Երեկ ԱԱԾ և Քննչական կոմիտեի գործողությունները, մի քանի դաշնակցականների ձերբակալությունները, ինչպես նաև Քննչական կոմիտեի տարածած լուսանկարները՝ հայտնաբերված իբր զենքերի և այլ ապացույցների վերաբերյալ, վկայում են, որ գործող իշխանությունները հենց այս ճանապարհով էլ գնում են։
Հիշեցնենք, երեկ առավոտյան 7 դաշնակցականի էին ձերբակալել։ Քննչական կոմիտեն էլ հայտարարել էր, թե դետոնատորներ, մարտական նռնակ, պայթուցիչներ են առգրավել։
Իրականում թե՛ փաստաբանները և թե՛ ՀՅԴ ներկայացուցիչները փաստում են, որ առգրավված զինվորական հագուստը և գրեթե բոլոր «ապացույցները» ստրայքբոլ խաղի համար են նախատեսված։ Այդուհանդերձ, գործող իշխանություններին, դա որևէ կերպ չի զսպում, և նրանք ամեն ինչ փորձում են անել ահաբեկչության իրենց վարկածին ավելի հավատարժանություն հաղորդելու, Հայ հեղափոխական դաշնակցությունը փակելու հիմքեր ստեղծելու համար։
Զուր չէ, որ արդեն երեկվանից սկսած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, թե իշխանությանը մերձ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ակտիվորեն շրջանառում էին Դաշնակցությունը փակելու վերաբերյալ տեղեկությունները։ Ըստ ամենայնի, Փաշինյանը հանրային տրամադրություններն է ստուգում՝ հասկանալու, թե ինչ կլինի, եթե Հայաստանում ընդդիմադիր կուսակցություն փակվի։ Իսկ խնդիրը միայն Դաշնակցության փակմամբ չի ավարտվելու։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունները հստակ նպատակ ունեն մի շարք քաղաքական ուժերի ընդհանրապես ընտրություններին մասնակցելուց զերծ պահելու, և բավական հետևողականորեն աշխատում են այդ ուղղությամբ, փորձելով իրենց արևմտյան հովանավորներին համոզել, որ ահաբեկչական կառույց են բացահայտել, ուստի հարկավոր է աջակցել Փաշինյանի հակաժողովրդավարական քայլերին։
Մեծ հաշվով, նույնիսկ Արևմուտքում են հասկանում, թե իրականում ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը։ Դրա վառ ապացույցն ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի հայտարարությունն էր, երբ նա խորը մտահոգություն էր հայտնել Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, և այդ մտահոգությունները հայտնել էր ընդհուպ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին։ Հատկապես Միացյալ Նահանգներում, որտեղ Դաշնակցությունը բավականին կուռ և ամուր կառույց ունի, ՀՅԴ դեմ այս գործողությունները չեն կարող աննկատ մնալ։
Մոնիկա Հարությունյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան