Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի կունենա «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքը։ Պարզվում է՝ իշխանություններին անհանգստացրել է ակցիան ու որոշակի սահմանափակումներ են մտցրել։
Մասնավորապես՝ հանրահավաքը արտոնվել է, բայց հանրահավաքից հետո երթն ու հնարավոր նստացույցը՝ ոչ։ «ժողովրդին կտեղեկացնենք մինչ օրս արված աշխատանքի մասին ու տեղում կորոշվեն հետագա անելիքները՝ ժողովրդի կարծիքը տեղում հարցնելով։ Հանրահավաքն արտոնված է, սակայն Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել հանրահավաքից հետո երթի ու հավանական նստացույցի կազմակերպումը։ Որոշումը կկայացնենք տեղում՝ ժողովրդի հետ», - «Փաստինֆո»-ին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
Ավելի վաղ Արցախի նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր տեսաուղերձում ևս հորդորել էր միանալ հանրահավաքին։
«Կոչ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու ժամանակի բեռն ու ձևավորելու վաղվա օրը։ Այս պայքարը մերն է լինելու՝ մեր ընտանիքների և ազգի ապագայի համար», – նշել է նա։
Իսկանդարյանը ընդգծել է, որ որպես պայքարի բոլոր փուլերն անցած մարդ՝ հուլիսի 12-ին կլինի հրապարակում՝ ժողովրդի հետ բաց և անկեղծ խոսելու նպատակով։ Նա նաև շեշտել է, որ երբեք չի փորձել անձնական շահեր հետապնդել շարժման հաշվին, իսկ վրանի հեռացումը եղել է կոլեգիալ որոշում։
«Իմ նպատակը միշտ մեկն է եղել՝ ձեր ձայնը հասցնել այնտեղ, որտեղ կայացվում են որոշումներ», – նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ իր առաջնահերթությունները մնում են անփոփոխ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան