Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Քաղաքականություն

Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան

Թեպետ Հայաստանի քաղաքական իրականությունը վաղուց դուրս է դասական քաղաքագիտական օրինաչափություններից, բարոյագիտության հիմունքներից և նույնիսկ աստղագուշական ցնդաբանություններից, այնուհանդերձ կա մի գիտական ոլորտ, որով հնարավոր է բացատրել մեր երկրի ներկայիս ներքաղաքական վիճակը։

Դա փիլիսոփայությունն է, որի գործիքակազմը թույլ է տալիս ընդհանուր գծերով հասկանալ իրադարձությունների հիմնական բնութագրիչները և լուծումներ որոնել։

Ըստ այդ մեթոդաբանության՝ Հայաստանի քաղաքական գործընթացների հիմնական դերակատարներին կարելի է դասակարգել «մատերիալիստների», «իդեալիստների» և «դուալիստների»։

ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏՆԵՐ

1. Նիկոլ և ՔՊ

2018-ին որպես իդեալիստներ դիրքավորված և նման կարգախոսներով իշխանությունը զավթած խմբակը շատ արագ վերածվեց քաղաքական մատերիալիստների, որոնց համար առաջնայինը դարձավ մատերիան, սուբստրատը, նյութը (քաղաքական իմաստով միշտ չէ, որ նույնական է նյութականի հետ):

Իսկ վերջին ամիսներին այդ վայրագ մատերիալիզմը դարձավ նրանց բացահայտ կրեդոն՝ «իրական Հայաստան», «զիջենք, որ լավ ապրենք», իսկ «նաղդ սեռաելուստը նիսյա երշիկեղենից լավ է» տրամաբանությունը նրանց արտաքին քաղաքական մատրիցան է։

Խուրդել վեհ, բայց «վերացական» գաղափարները` հանուն շոշափվող (չշփոթել շոշափելիի հետ) և այս պահին շահավետ երևույթների՝ իշխանություն, լծակ, փող, առևտուր։ Ներքին քաղաքականության մեջ սրանց մատերիալիզմի բաղկացուցիչ մաս են, օրինակ, քաղբանտարկյալներով լցված բանտերը, փնթի թխած քրեական գործերը, հարկերի բարձրացումը և նույնիսկ համերգա-փառատոնա-միջոցառումային տենդը։

Ընդդիմությանը պարտվելով գաղափարական պայքարում, հանրությանը առաջարկելով ի սկզբանե մերժելի և «փչացած» իդեաներ, նրանք որոշեցին, ռուսի ասած՝ не заморачиваться, և անցան անթաքույց մատերիալիստական գործիքակազմի։

2. Երկրորդ նախագահի ճամբար

Ընդդիմության ամենամեծ կորիզը, որքան էլ իր մեջ ներառում է «ավանդական» իդեալիստներին` ի դեմս ՀՅԴ-ի, այնուամենայնիվ, իր վերջին դրսևորումներով, որոնք սկիզբ առան Ռոբերտ Քոչարյանի փետրվարյան ասուլիսից, հստակ տեղափոխվել է մատերիալիստական բևեռ, ինչը հատկապես ցայտուն է դարձել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի նկատմամբ իրենց մոտեցումներում։

«Утром – деньги, вечером- стулья» բանաձևը (օրինակ՝ «բերեք իմպիչմենտի համար բացակայող 2 ստորագրությունները, հետո մերը կտանք», «թող փողոց լցվի, նոր կմտածենք միանալու մասին» և այլն) տիպիկ, աղաղակող քաղաքական մատերիալիզմ է, որը խորքային դիսոնանսի մեջ է մտնում երկրում մոլեգնող տեռորի, նոր կենսական զիջումների առարկայական ռիսկերի և «Հայրենիքը փրկելու» երբեմնի մեյնսթրիմային գաղափարի ֆոնին։ Իսկ այս մատերիալիզմի «թագն ու պսակը» իշխանափոխության հիմնական հույսը 2026թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապելն է։

3. Նիկոլական սատելիտներ

Տարաբնյույթ «եվրաքվեները», «Հուրիեթ» գործընկերը, հակառուսականության գոմաղբի վրա սնկի պես աճող ազդեցության գործակալները, որքան էլ թաքնվեն ամպագոռգոռ լոզունգների և գաղափարների տակ, միևնույն է, բացահայտ մատերիալիստ են, բառի ամենավուլգար իմաստով։ «Փողին մուննաթ» երեքլիրայանոց այս վոկալ-ինստրումենտալ հանրույթը բուծվում, բազմանում և բարգավաճում է ոչ թե եվրոպական քաղաքակրթական ժառանգությամբ, այլ «Եվրո-Թյուրքիյե» կոնսորցիումի շնորհիվ։

ԻԴԵԱԼԻՍՏՆԵՐ

1. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի

Այո, Փաշինյանի հարձակումների հետևանքով մեր եկեղեցին դարձավ բացահայտ քաղաքական գործոն, որքան էլ այս ճշմարտությունը գուցե դեռ խորթ թվա հոգևոր առաջնորդների համար։ Ի դեպ, որքան շուտ գիտակցվի և ընդունվի այս նոր իրողությունը հենց եկեղեցու կողմից, այնքան ավելի արդյունավետ կլինի նրա ազգային-հոգևոր նկարագրի պահպանումն ու գոյությունը։

Թյուրըմբռնումներից և պրիմիտիվ մանիպուլյացիաներից խուսափելու համար հատուկ ընդգծեմ, որ ասածս չի նշանակում, որ եկեղեցին պիտի «մտնի քաղաքականություն», ասածս նշանակում է, որ եկեղեցին իր հոգևոր-ազգային նկարագիրը պաշտպանելու համար անխուսափելիորեն պիտի դիմի նաև քաղաքական գործիքակազմի, այսինքն` լրացնի իր «իդեալիստական» զինանոցը «մատերիալիստականով»։

Չէ՞ որ հարձակվողների դեմ «через бедро» հնարք կիրառելու հմտությունը դեչ չի նշանակում, որ դուք ձյուդոիստ եք։

2. Սամվել Կարապետյան

Հայ ազգային բարերարի հանդեպ լկտի և վայրագ արշավն իրեն միանգամից դարձնում է լուրջ պոտենցիալով ազդեցիկ քաղաքական գործոն։ Սակայն չմոռանանք, որ գործընթացի մեկնարկի հիմքում Սամվել Կարապետյանի իդեալիզմն էր՝ Հայ Առաքելական եկեղեցուն փաշինյանական հարձակումներից պաշտպանելու պատրաստակամությունը։

Եվ սա ունիկալ երևույթ է, քանզի անգամ նրա բազմամիլիարդ կարողությունն իրեն չի դարձնում մատերիալիստ։ Իր համար առաջնային են արժեքները, գաղափարների, իմաստները՝ այն ամենը, ինչը բնորոշ է դասական իդեալիստներին։

Եթե իր կերպարի շուրջ ձևավորվի ինստիտուցիոնալ, քաղաքական կառույց, ապա այդ իդեալիզմը, ինչպես Եկեղեցու դեպքում, կհամալրվի նաև մատերիալիստական գործիքակազմով։

ԴՈՒԱԼԻՍՏՆԵՐ

1. Երրորդ նախագահի ճամբար

Այս խմբի կորիզը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որն իր 35-ամյա պատմության մեջ ապրել է այս փիլիսոփայական դեգերումների տարբեր էտապներ. հիմնադրվելուց մինչև իշխանության գալը՝ ռոմանտիկ իդեալիստներ, իշխանության տարիներին՝ չափավոր մատերիալիստներ, իշխանազրկումից հետո՝ կրկին իդեալիստներ, բայց այս անգամ՝ ռացիոնալ։

Հունիս ամսից, հայտարարելով իմպիչմենտի գործընթացի մեկնարկի և ստանձնած պատասխանատվության մասին, Հանրապետականը դիրքավորվեց որպես դուալիստ քաղաքական ուժ՝ մինչև ընտրությունները Նիկոլին հեռացնելու գաղափարի և այդ ուղղությամբ ներդրվելիք մատերիալիստական ռեսուրսի համադրմամբ:

Ամփոփելով վերլուծությունս և չհավակնելով վերջին ատյանի ճշմարտություններին՝ ուզում եմ եզրափակել հետևյալ բանաձևումով՝

1. Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ։

2. Այդ հաղթանակի համար առանձին վերցրած քաղաքական մատերիալիզմը կամ քաղաքական իդեալիզմը բավար չեն։

3. Միակ տարբերակն այս երկու մոտեցումների մեկտեղումն է՝ «գաղափար + սուբստրատ»։

4. Ուստի, օրհասական է ընդդիմադիր «մատերիալիստների» և «իդեալիստների» տրանսֆորմացիան «դուալիստների»՝ իմ նկարագրած, կամ որևէ այլ եղանակով։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

13.07.2025թ.