Ըստ իս՝ ԱՄՆ-ն ասաց այն, ինչի շուրջ համաձայնության են գալիս Հայաստանն ու Ադրբեջանը. Զատուլին
Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները առաջ մղելու համար, կարող են բլեֆ չլինել, այլ իրական ծրագիր։ RTVI-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Զատուլինը հայտարարել է, որ ամերիկացի դեսպանի խոսքերի հետևում «կա այդ տարբերակին այսօրվա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը»։
«Ըստ իս՝ դա միանգամայն իրական հեռանկար է։ Եվ ես նույնիսկ կարծում եմ, որ ռուս-հայկական, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր սրացումները հենց այն փաստի հետ են կապված, որ Ադրբեջանն իր հերթին, Հայաստանն իր հերթին արհեստականորեն լարվածություն են բարձրացրել՝ խուսափելու համար Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Մոսկվային հարցնելու անհրաժեշտությունից»,- ասել է պատգամավորը։
Զատուլինը հիշեցրել է, որ ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, ըստ որոնց եթե նման միջանցք ստեղծվի, այն կվերահսկեն ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հիմա, ըստ խորհրդարանականի, «ոչ ոք չի անհանգստանում դրա համար ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում»։
«Նրանց համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, միտումնավոր ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների սառեցման պատճառով հարմար չէ Ռուսաստանին հարցնել այս հարցի մասին, բայց հարմար է բանակցել ամերիկացիների հետ։ Ըստ իս՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իրականում հայտարարել է այն, ինչի մասին համաձայնություն է եղել»,- եզրափակել է նա։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»