Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի. փաստաբան
Սամվել Կարապետյանի նկատմամբ աբսուրդային քրեական վարույթը նախաձեռնվել էր հունիսի 17-ին իր հարցազրույցում հնչած մեր Մայր Աթոռը պաշտպանելու և օրվա իշխանությունների իրականացվող առնվազն հակասահմանադրական ոտնձգությունները քննադատելու համար: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման նպատակով: Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են հունիսի 17-ի ներկայացված հարցազրույցը գնահատեն 2025 թվականի հուլիսի 4-ի և նույն թվականի հուլիսի 14-ի Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված հայտարարությունների շրջանակներում, որի պայմաններում ցանկացած ամենամեծ աբստրահված քննչական վարկածը չի կարող «դիմանալ» քննադատությանը և պարզապես օրենքին: Ավելին նման ակնհայտ անհիմն և ապօրինի կալանքը վերացնելու ոչ միայն լիազորությամբ, այլ նաև ստեղծված իրավիճակում այլևս պարտականությամբ օժտված է ՀՀ դատախազությունը և դրա վերաբերյալ համապատասխան գրություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին:
Հիշեցման կարգով հարցազրույցը որակվել էր իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, որին նախորդել էր գործադիր իշխանության ղեկավարի հաշվեհարդարի խոստումը: Բոլորին այլևս ակնհայտ է, որ այդ հարցազրույցում բացակայում էր 1) հասարակությանն ուղղված կոչը, 2) բռնության որևէ հատկանիշ, 3) իշխանության զավթման որևէ հատկանիշ»,- գրել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...