«Նոան» ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլում է
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» հետ (2:2):
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն մեկնարկում․ աչքի ընկավ Ուլադ Օմարը, որը գոլի հեղինակ էր դարձել նաև երևանյան խաղում։ 18-րդ րոպեին տանտերերը մնացին տասը հոգով՝ մրցավարի հետ վիճելու պատճառով ուղիղ կարմիր քարտ ստացավ հարձակվող Իվան Բուլատովիչը։
Քիչ անց Ալեն Գրգիչը կրկնապատկեց «Նոայի» առավելությունը՝ դարձնելով հաշիվը 2։0։ Սակայն մնացած հատվածում չեռնոգորցիները, թեև մեկ խաղացողով պակաս, կարողացան վերականգնել հաշվի տարբերությունը։ Նախ աչքի ընկավ Իգոր Իվանովիչը, ապա Պետար Գրբիչը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2։2։ Մատեուս Այասը 89-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից։
Այսպիսով, Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը երկու խաղերի արդյունքում ընդհանուր 3։2 հաշվով առավելության հասավ «Բուդուչնոստի» նկատմամբ և նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։
Հաջորդ փուլում «Նոան» կմրցի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»