ՄԱԿ–ում տեղի է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը. ինչ են քննարկել
Հուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։
Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Կայուն զարգացման նպատակների իրականացման գործնական լուծումների օրինակներ՝ ազգային փորձի, տարածաշրջանային և միջազգային համագործակցության և համայնքային նախաձեռնությունների շրջանակներում։
Հարակից միջոցառմանը բանախոսությամբ հանդես են եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, Մոնգոլիայի COP17 նախագահության նախապատրաստական կոմիտեի տնօրենը, ՄԱԿ-ում ՄԹ մշտական ներկայացուցիչը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը, ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի էկոհամակարգերի վարչության ղեկավարի տեղակալը և ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։
Պանելային քննարկմանը հաջորդել է հարցուպատասխան մասնակիցների հետ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...