Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար

«Ուզում էի, որ ֆիլմում հայերենը հնչի ճիշտ». «Անորա» ֆիլմի հատուկ ցուցադրությունն ու քննարկումը՝ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 18-ին կայացավ ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի՝ բարձր գնահատականի արժանացած «Անորա» ֆիլմի ցուցադրությունը։

Ցուցադրությանը հաջորդեց մտերմիկ քննարկում՝ հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ։ Իսկ Ֆիլմի ռեժիսոր Շոն Բեյքերն ընդգրկվեց զրույցին տեսակապով։ Tert.am Life-ը ներկա է եղել քննարկմանն ու առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Հանդիպման ընթացքում դերասաններն անդրադարձան թե՛ ֆիլմի ստեղծման ընթացքին, թե՛ իրենց դերային փորձառություններին ու փոխադարձ գործընկերային հարաբերություններին, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են մտերմության։

«Իմ առաջին գեղարվեստական ֆիլմն էր»

Վաչե Թովմասյանը պատմեց, որ «Անորա»-ն իր առաջին գեղարվեստական ֆիլմն էր՝ նկարահանված ԱՄՆ-ում՝ ամերիկյան արտադրական թիմի հետ․

«Երկրորդ տարին էր, որ Միացյալ Նահանգներում էի, ու նկարահանման թիմը ամբողջությամբ ամերիկացի մասնագետներից էր բաղկացած։ Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր։ Կարենն էր միակ հայը, ում հետ պիտի աշխատեի։ Մինչ այդ նրան չէի ճանաչում։ Բայց հենց առաջին օրերից զգացի, որ մեր համագործակցությունը հեշտությամբ կստացվի։ Կարենը շատ բնական էր, իսկ խաղի մեջ՝ լիովին վստահ։ Հետո, երբ մենք նաև կադրից դուրս ընկերացանք, ամեն ինչ ավելի սերտ դարձավ»։

«Ուզում էի, որ ֆիլմում հայերենը հնչի ճիշտ»

Դերասան Կարեն Կարագուլյանն ընդգծեց, որ այս նախագիծը իր համար ոչ միայն դերասանական փորձ էր, այլև ինքնության պահպանում․

«Ինձ համար կարևոր էր, որ ֆիլմում հայերենը հնչի այնպես, ինչպես ես եմ խոսում։ Երբ Շոնին պատմեցի Բրայթըն Բիչ թաղամասի մասին՝ որտեղ առաջինն էի եղել Ամերիկա ժամանելիս, նա շատ հետաքրքրվեց։ Այդ թաղը իր գունեղությամբ դարձավ ֆիլմի մթնոլորտի մի մասը։ Ուրախ եմ, որ կարողացանք այս ֆիլմում փոխանցել մեր հայկական ներկան ու համատեքստը»։

«Ֆիլմի նկարահանումները շատ մոտ էին իրական կյանքին»

Վաչեն նաև պատմեց նկարահանման ընթացքից ու կիսվեց տպավորություններով։ Նրա խոսքով՝ ֆիլմի տեսարաններից շատերը նկարահանվել են իրական միջավայրում, իսկ աշխատել Շոն Բեյքերի հետ՝ եղել է միաժամանակ և՛ ազատ, և՛ խիստ պատասխանատու պրոցես․

«Եթե իմանայի նախապես, որ ֆիլմն այսքան մեծ արձագանք է ունենալու, գուցե լարվեի։ Բայց նկարահանումների ժամանակ Շոնը ստեղծել էր լիակատար ստեղծագործական ազատություն։ Կարող էինք բաներ առաջարկել, փորձել։ Բայց նա նաև շատ մանրակրկիտ էր․ հետագայում էլ՝ պոստպրոդաքշնի ժամանակ, շարունակում էր ստուգել յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր արտահայտություն»:

Նոր ծրագրեր և վստահություն

Վաչեն խոսեց այն աճի մասին, որն ապրել է ֆիլմից հետո․
«Այս ֆիլմից հետո ինձ ավելի ինքնավստահ եմ զգում։ Կարենը հիմա իմ թև ու թիկունքն է։ Արդեն մտածում եմ նաև ամերիկյան արտադրության նախագծեր անել, մի քանիսի վրա արդեն աշխատում ենք։ Մեկը՝ ֆիլմ է, մյուսը՝ դեռ մշակման փուլում գտնվող նախագիծ։ Թե ինչ կլինի՝ Աստված առաջ, բայց վստահ քայլում ենք առաջ»,- եզրաձակեց Վաչեն:

Լուսանկարները՝ Մերի Դուզդաբանյանի