Իշխանության վախի հերթական դրսևորումը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։ Վերջինիս երեկ էին ձերբակալել՝ առաջադրել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքը։ Հենց երեկ, քրեական գործը հարուցելուց հետո նրան ձերբակալել, տեղափոխել էին դատարան, որն էլ կալանքի որոշում է կայացրել։
Թե կոնկրետ Ռուբեն Հակոբյանի որ հայտարարությունն է գնահատվել որպես իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ, ո՛չ Գլխավոր դատախազությունը, ո՛չ էլ Քննչական կոմիտեն չեն հայտնում։ Հակոբյանը հայտնի է իր բավական կոշտ դիրքորոշումներով, և Փաշինյանին քննադատել է ոչ միայն հրապարակային հայտարարություններում, հանրահավաքներում, այլ անգամ խորհրդարանի ամբիոնից, տարբեր խորհրդարանական լսումների ժամանակ։ Հիշեցնենք, որոշ ժամանակ առաջ էլ Ազգային ժողովից նրան ուժով դուրս էին բերել իր հայտարարությունից հետո։
Թե՛ Հակոբյանի, թե՛ մյուս քաղբանտարկյալների դեմ գործող իշխանությունների իրականացրած արշավը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը խորհրդարանական ընտրություններից առաջ լուրջ վախեր ունի ընդդիմությունից, հասկանում է, որ իր ցածր վարկանիշի պայմաններում բարդ է լինելու կրկին հաղթանակ գրանցել, իսկ դրա համար հարկավոր է մեկուսացնել բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին, կալանավորել, քրեական գործեր հարուցել, զբաղեցնել, մի խոսքով, այդ մարդկանց։ Փորձել այդ կերպ հաղթել խորհրդարանական ընտրություններում, և որքան գործող իշխանությունների գործողությունները ավելի ուժգնանում են, այնքան ակնհայտ է դառնում Փաշինյանի ու նրա թիմակիցների վախը ապագա ֆորսմաժորային զարգացումներից։ Սա ընդամենը իշխանության վախի դրսևորումն է։
Մանե Հակոբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...