Ալիևը ծաղրում և աջակցում է իր խամաճիկին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին մեծ միջազգային մեդիաֆորում է կազմակերպել օկուպացված Ստեփանակերտում, որտեղ էլ կրկին ծաղրել է Նիկոլ Փաշինյանին, ընդ որում, արել հայտարարություններ, որոնք արմատապես հակասում են Փաշինյանի՝ օրերս մեծ ասուլիսում արած հայտարարություններին։ Ալիևը կրկին պնդել է «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ «Եթե Երևանը շարունակի արգելափակել Զանգեզուրի միջանցքի հետ կապված գործընթացները, ապա կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև որոշ առումներով քաղաքական մեկուսացման մեջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ «Ցավոք սրտի, հայկական կողմում վերջին 5 տարիներին որևէ աշխատանք այս ուղղությամբ չի իրականացվել։ Այս հարցը կանխամտածված կերպով դուրս է բերվում օրակարգից։ Այս դեպքում Հայաստանի տարանցիկ երկիր դառնալու շանսերը կհավասարվեն զրոյի»- պնդել է Ալիևը։
Միակ հայտարարությունը, որ 2 դեպքում էլ հաստատվում է, խաղաղության պայմանագրի նախաստորագրման հնարավորությունն է։ Ալիևը նշել է, թե նման հնարավորություն կա, բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում։ «Մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլոր էջերի նախաստորագրումը։ Կարծում եմ, մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը»,- ասել է Ալիևը և միաժամանակ կրկնել իրենց բոլոր պահանջները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։
Նախաստորագրումը և ինչ-որ փաստաթուղթ ձեռքին ունենալն առաջին հերթին անհրաժեշտ է Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու և իբր իր խաղաղությունն առաջ մղելու հայտարարություններ անելու նպատակով։ Ըստ էության, պայմանագրի նախաստորագրումով, որը որևէ պարտավորություն չի առաջացնելու Ադրբեջանի համար, Ալիևն աջակցություն է հայտնում Փաշինյանին՝ օգնելով, որպեսզի վերջինս որոշակիորեն ամրապնդի իր դիրքերը։
Ի դեպ, նշված մեդիաֆորումը տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Արցախի խորհրդարանի շենքի տեղում կառուցված նոր համալիրում։ Սա էլ Ալիևի խորհրդանշական քայլն էր և ազդակն ուղղված թե՛ Փաշինյանին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը։
Կարինե Խաչատրյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան