Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է
Խորհրդարանական հերթական ընտրություններն այնքան էլ հեռու չեն, մեկ տարուց էլ պակաս ժամանակում Հայաստանը նոր խորհրդարան է ընտրելու, եթե մինչ այդ «ֆորս-մաժորային» դեպքեր և արտահերթ ընտրություններ տեղի չունենան։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին տվյալների համաձայն, Փաշինյանի վարկանիշը նվազել է 3 տոկոսով։ Եթե 2024 թ․-ին նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը, ապա այսօր ընդամենը 13 տոկոսը։ 2-րդ տեղում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է 5 տոկոսով, 3-րդն էլ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում, նախորդ տարվա 2 տոկոսի համեմատ այս տարի նրա ցուցանիշն աճել է մինչև 4 տոկոս։
Ըստ հարցումների, լրջորեն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը։ Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ապա ՔՊ օգտին կքվեարկեր ընդամենը 17 տոկոսը, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին 20 տոկոսն էր նման ցանկություն հայտնել։ Ցածր է, բնականաբար, նաև մյուս քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների վարկանիշը, իսկ հասարակության մոտ բավականին լուրջ ապատիա կա։ Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը քաղաքական որևէ գործչի և կուսակցության հանդեպ վստահություն չի տածում։
Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Իսկ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի, 12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, ևս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել։
Ու հանրության 60 տոկոսից ավելին փաստացի չի ցանկանում մասնակցել ընտրություններին կամ իր քվեն տալ որևէ քաղաքական ուժի։ Մի կողմից սա փաստում է գործող իշխանության նկատմամբ վստահության կորուստը, մյուս կողմից էլ գործողությունների մեծ դաշտ է տալիս իշխանություններին, որովհետև անտարբերությամբ լցված հասարակությունը չի գնա ընտրությունների, փոխարենը քաղաքական ուժերը կբերեն իրենց ակտիվ կողմնակիցներին և կրկին ցածր մասնակցությամբ կկարողանան վերարտադրվել, ուստի ընդդիմությունը պետք է ամեն գնով փորձի կանխել այս վտանգավոր զարգացումը։
Սեդա Պապյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան