Սամվել Կարապետյանի թիմը ընդդիմադիր դաշտում. նոր կենտրոն, նոր հավակնություններ
Վերաձևումների ժամանակը
Վերջին տարիներին, հատկապես 2023-ից հետո, ընդդիմադիր դաշտում թերացում կա գաղափարական հստակության, հանրային նոր լեզվի և վստահելի առաջնորդության հարցում։ Այս փոսի պայմաններում ցանկացած նոր ուժ, որը ներուժ ունի ռեսուրսային, փորձառական կամ ինստիտուցիոնալ առումով, անմիջապես ընկալվում է որպես հավակնորդ՝ ընդդիմադիր առաջին դիրքի համար։ Սամվել Կարապետյանի մերձավոր շրջապատն ու ինֆորմացիոն ցանցը աստիճանաբար սկսում են այդ դաշտում առաջ մղվել որպես համակարգող հարթակ։
Իշխանական ճգնաժամի ֆոնին ընդդիմադիր նոր դիրքավորում
Երկրում շարունակվող կառավարման ճգնաժամը, եկեղեցու դեմ հռետորաբանությունը, արտաքին քաղաքական անհասկանալի մանևրները և տնտեսական անվստահության ֆոնը հնարավորություն են ստեղծում՝ ընդդիմադիր նոր կենտրոնի ձևավորման համար։ Այդ կենտրոնը այլևս չի կարող միայն ռոմանտիկ ընդդիմադիր դիսկուրսով շարժվել։ Այն պետք է առաջարկի պրագմատիկ ծրագրեր, ինտելեկտուալ արդիականություն և տնտեսական հեռանկար՝ ասպարեզ, որտեղ Կարապետյանի թիմն ակնհայտ առավելություն ունի։
Քաղաքականություն՝ բիզնես-մոդելների տրամաբանությամբ
Քաղաքականությունը աստիճանաբար սկսում է նմանվել մեծ բիզնեսի՝ ռազմավարությամբ, կառավարումներով, թիմային աշխատանքով։ Եվ այստեղ Սամվել Կարապետյանի ղեկավարած հսկայական կորպորատիվ համակարգը կարող է ծառայել որպես կառավարման հարթակ, որն ընդունակ է հակադրվելու ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմադիր դաշտի հին անուններին։
Նորերի և հների բախում
Եթե նախկինում քաղաքական առաջնորդության շուրջ ձեւավորվում էր գաղափարական պայքար, ապա այժմ այն վերածվում է կառուցվածքային մրցակցության՝ բովանդակություն ապահովելու, վստահություն վերակառուցելու և արդյունավետ ալտերնատիվի առաջարկի մրցավազքի։ Այդ մրցավազքում միակ «զենքը» կադրերն ու կառավարման փորձը չեն։ Անհրաժեշտ է նաև լայն ինֆորմացիոն ցանց, դիվանագիտական շփումների լեզու և ներազգային վստահության վերականգնման ծրագիր։
Սամվել Կարապետյանի թիմի հավակնությունը ընդդիմադիր առաջատար դիրքի համար խոսում է քաղաքական նոր ժամանակների մասին։ Այդ հավակնությունը կդառնա հաջողություն միայն այն դեպքում, երբ այն դուրս գա բիզնեսի նեղ տրամաբանությունից և վերածվի քաղաքականության նոր լեզվի, նոր բովանդակության և նոր հույսի։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան