Իշխանությունը ձգտում է` մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար․ Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Սամվել Կարապետյանին առավելագույնս երկար ժամանակով անազատության մեջ պահի, իսկ նրա նախաձեռնությունները հնարավորինս ձախողի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Արդեն բոլորին է պարզ, որ ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ մեծ թվով գործիչների նկատմամբ պրոցեսները դուրս են իրավաբանությունից և իրականացվում է բացառապես քաղաքական նպատակով, այն է` 2026 թվականից առաջ դաշտը ամայացնել և անխոչընդոտ ճանապարհ բացել իշխանության վերարտադրվելու համար:
Մյուս կողմից, Փաշինյանին մտահոգում և նյարդայնացնում են բոլոր այն անձինք, ովքեր ձեռքերը վեր չեն բարձրացնում և դիմադրում են, հատկապես եթե դրանք զուտ արձագանքի բնույթ չեն կրում:
Այս պահին իշխանությունը ձգտում է` մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար»,-գրել է Աբրահամյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան