Թաիլանդը փակում է սահմանը Կամբոջայի հետ․ իրավիճակը սահմանին լարված է
Թաիլանդը հայտնել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ որոշումը հաջորդել է այն բանին, ինչ երկու երկրների միջև սկսվել են միջսահմանային բախումներ։Շաբաթներ շարունակվող սահմանային լարվածությունից հետո հուլիսի 24-ին թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։
Թաիլանդական բանակի փոխխոսնակ Ռիչա Սուկսովանոնը լրագրողներին հայտնել է մյուս կողմում ռազմական թիրախ ոչնչացնելու մասին։
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանիչների ռումբերն ընկել են ճանապարհի վրա։ Գերատեսչությունից խստորեն դատապարտել են «Թաիլանդի Թագավորության անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
Associated Press-ը, մեջբերելով Թաիլանդի պաշտպանության նախարարի խոսնակ Սուրասանտ Կոնգսիրիի խոսքերը, հայտնում է կրակոցների հետևանքով 1 քաղաքացիական անձի զոհվելու, երեքի վիրավորվելու մասին։ Երկու երկրների միջև տարածքային վեճի առարկա հանդիսացող միջսահմանային գոտում ականի վրա թաիլանդացի զինվորի վիրավորվելուց հետո հուլիսի 23-ին Թաիլանդի իշխող կուսակցությունը հայտնել էր Կամբոջայում իր դեսպանին հետ կանչելու ու իր երկրից Կամբոջայի դեսպանին հեռացնելու մտադրության մասին։
Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք էր ներկայացրել Կամբոջային՝ նշելով, որ տարածքում հայտնաբերված ականները նոր են տեղադրվել և չեն հայտնաբերվել նախորդ պարեկությունների ժամանակ։
Երկու երկրների միջև սկսված փոխհրաձգութունից հետո Սուրին սահմանամերձ շրջանում թաի բնակիչները տեղափոխվել են ապաստարաններ։ Թաիլանդի և Կամբոջայի միջև ցամաքային 817 կմ սահմանի տարբեր հատվածներում չդեմարկացված հատվածների պատճառով տարբեր ժամանակաշրջաններում բախումներ են տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել առնվազն տաս մարդ։ Իսկ 2011 թվականին կողմերի միջև հրաձգությունները շարունակվել են մեկ շաբաթ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է