Փաշինյանը վա-բանկ է գնում եկեղեցու դեմ
Նիկոլ Փաշինյանը երեկ գործողությունների ծրագիր է հրապարակել, որով պատրաստվում է ոչ միայն կաթողիկոսին փոխել, այլև Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը։ Իր ծավալուն գրառման մեջ Փաշինյանը մի ամբողջ շարք պնդումներ է անում, որոնք ոչ միայն հակաօրինական են, այլև հակասում են Հայ առաքելական եկեղեցու ներկայիս կանոններին։ Մասնավորապես, պնդում է, թե կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և փիլիոնազրկելու պարագայում կաթողիկոսական տեղապահ լինելու է որևէ ամուսնացյալ քահանա, որը չի հավակնելու կաթողիկոսի դերին։ Եկեղեցական կանոնով քահանան տեղապահ չի կարող լինել, և ընդհանրապես, տեղապահ նշանակում է, եթե կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում։ Ներկայումս երկուսն էլ տեղի չեն ունեցել։
Փաստացի իր այս հայտարարություններով Փաշինյանը ոտնձգություններ է իրականացնում ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոսի, այլև Հայ առաքելական եեղեցու, նրա կանոնների, դարերով ձևավորված ավանդույթների դեմ։ Ինչի վերաբերյալ էլ պարբերաբար հայտնում են ընդդիմադիրները, եկեղեցականները և պարզապես հասարակ մարդիկ, որոնց համար Փաշինյանի պնդումները, թե ինքը Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է և պայքարում է եկեղեցու բարեվարքության համար, իրականում կեղծ են և սուտ։
Ուշագրավն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի այս գործողությունները ծանր հետևանքներ են ունենալու թե իր և թե Հայաստանի Հանրապետության համար, ուստի զարմանալի չէ, որ արդեն 2-րդ անգամ Փաշինյանին ուղերձով դիմել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ հնարավոր արյունահեղության միակ պատասխանատուն հենց Փաշինյանն ու իր թիմակիցներն են լինելու։ Ինչպես և սպասելի էր, գործող իշխանություններն իսկական վայնասուն են դրել Լևոն Տեր-Պետրոսյանի կոչի վերաբերյալ, ընդ որում փորձում էին վերջինիս մեղադրել անսկզբունքայնության մեջ, թե «ազգակործան պատուհաս» արտահայտության փոխարեն օգտագործել է «մեծարգո պարոն վարչապետ» արտահայտությունը, մինչդեռ Տեր-Պետրոսյանը դեռ ժամանակին նշել էր, որ հանուն սեփական երկրի և եկեղեցու պատրաստ է բախել ցանկացած դուռ, միայն թե արյունահեղություն թույլ չտա։
Թե երբ է Փաշինյանը պատկերացնում իր կազմակերպած հավաքը և Վեհարան արշավելը, գործող իշխանությունները չեն հայտնում։ Ավելին, մի քանի անգամ մամուլում տարածված տեղեկությունները տարբեր օրերի և ժամերի վերաբերյալ չեն հաստատվել։ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է չեղարկել իր որոշումը, ըստ ամենայնի, ոչ, քանի որ հենց երեկ է հրապարակել գործողությունների ծրագիրը։ Ըստ երևույթին, Փաշինյանն այս հարցում որոշել է գնալ մինչև վերջ, վա-բանկ խաղալ և դրա համար ռեսուրսներն է հավաքում իր հանցավոր ծրագիրն իրականություն դարձնելու նպատակով։
Էմմա Մինասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան