Փաշինյանն իր իշխանության կայունությունը փորձում է ապահովագրել ռուսական հնարավոր հակազդեցությունից․ Սուրեն Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանն երեկվա հանդիպման ժամանակ Միխայիլ Միշուստինին վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է իր աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ինչքան էլ Փաշինյանը 2026-ին ընդառաջ իշխանության վերարտադրության քարոզչական նարատիվը դարձրել է հակառուսականությունը, նա հասկանում է, որ Հայաստանի տնտեսությունը, էներգետիկ համակարգը և առևտրային շուկաները դեռևս սերտորեն կապված են Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ:
Հետևաբար, Փաշինյանն իր իշխանության կայունությունը փորձում է ապահովագրել ռուսական հնարավոր հակազդեցությունից:
Այնուամենայնիվ, Միշուստինի- Փաշինյան հանդիպման մասին ռուսական մեկնաբանություններում գերիշխող էին մտահոգության նոտաները:
Թերևս, սրանով է բացատրվում Երևանից այսօր հնչած մի հայտարարություն: «Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»,- ասել է ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը: Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը տրամագծորեն հակառակն էր պնդում...»,-գրել է Սուրենյանցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...