Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան

Օրերս Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել ՀԷՑ-ի մասով, և փաստացի արգելել է Հայաստանի Հանրապետությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։

Ու մինչ փորձագիտական հանրույթն ահազանգում է, որ եթե կառավարությունը չկատարի այս որոշումը, մի շարք խնդիրների առջև է կանգնելու, մասնավորաբար՝ միլիոնավոր դոլարների հասնող տույժեր, Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող ակտիվների սառեցում, մեր երկրի ներդրումային վիճակի վատթարացում, Հայաստանի կառավարությունը շարունակում է «դիմադրել» և առաջ քաշել սեփական՝ ավելի հաճախ անհիմն դիտարկումները, թե ինչու է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակել։

Քաղաքագետ Թևան Պողոսյանն ասում է՝ իր համար սպասելի էր արբիտրաժային ինստիտուտի որոշումը։

«Միջազգային դատարանն ազնիվ ու արդար վճիռ է կայացրել, իր անունն իր համար ավելի կարևոր է, քան որևէ այլ երևույթ։ Հասել են նրան, որ Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանը նշվում է բոլոր միջազգային պայմանագրերում։ Հիմա իրենք ինչպե՞ս գետնով տան այդ արժեքը։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ ցանկացած կառավարություն անցողիկ է։ Գիտե՞ք, թե ինչու են ճիշտ պետություններում ասում՝ դատական իշխանությունները պետք է լինեն անկախ։ Որ վստահություն լինի։ Իրենք պետք է իմանան՝ կառավարությունները կգան, կգնան, բայց իրենց գործն այնպես պետք է անեն, որպեսզի վստահություն ունենան։ Մարդիկ ինչ էին կարծում, որ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր։ Իհարկե, ոչ։ Արբիտրաժի գործողությունները շատ կանխատեսելի էին։ Եթե հանկարծ այլ որոշում կայացնեին, ուրեմն պատկերացրեք, թե որքան է աշխարհում իրավիճակը վատացել։ Աշխարհում շատ դատավորներ աշխատում են անբիծ պահել իրենց անունը՝ առաջնորդվելով հենց այդ սկզբունքով՝ քաղաքական գործիչները գալու և գնալու են, իսկ իմ անունը պետք է մնա։ Մարդկանց թվում է, թե այնտեղ էլ նստած օրվա իշխանությունների հրահանգներին են սպասո՞ւմ, ինչպես այստեղ։ Դատավորների անունները չնշենք։ Ասածս այն է՝ ինչո՞ւ ես գնացել դատավոր դառնալու, եթե անունդ ավելի կարևոր չի լինելու, քան մնացյալը, բնականաբար, նաև արդարադատության հաստատումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ Կարծիք է հայտնում, որ որոշումը կանխատեսելի է եղել նաև հայցադիմումը ներկայացնողների կողմից։

«Միջազգային պայմանագրերում հստակ նշված են Ստոկհոլմյան, Լոնդոնի արբիտրաժները կամ այլ դատարաններ։ Նրանք սարսափում են այն մտքից, որ հանկարծ մի սխալ բան չանեն, որ դարերով ձևավորված իրենց անվան վրա բիծ չլինի։ Բացի դա, լսե՞լ ենք, որ Հայաստանը մերժեր, ներկայացուցիչ չուղարկեր Ստոկհոլմ։ Ոչ։ Դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը նույն ձևի վստահությամբ (որովհետև, եթե չվստահեր այդ դատարանին, ինչի՞ պետք է գնար) մասնակցել է հայցի քննարկմանը։ Այսինքն՝ երկու կողմերն էլ վստահել և մասնակցել են արբիտրաժին։ Եվ դրանից հետո ինչպե՞ս կարելի է ասել՝ չեմ ընդունում դրա որոշումը։ Երբ դու մեղավոր ես ու արել ես սխալ բան, դրանից հետո ասելու ես՝ լուսինն է մեղավոր, արևն է մեղավոր, ծառի տերևն է մեղավոր, քամու ուժգնությունը և մնացյալը, ամեն ինչը մեղավոր է, բացի քեզանից։ Կարծում էինք, որ իրենք ներողությո՞ւն էին խնդրելու և կարգավորեին հարցը։ Ոչ։ Գիտեինք, որ այսպես է լինելու։ Այստեղ այլ խնդիր է՝ իմանալով, թե ինչպես են խաղում մեր երկրի պատվի հետ, հանդուրժում ենք այս ամեն ինչը»,-նշում է մեր զրուցակիցը։

Տեղի ունեցողն ուղիղ հարված է մեր պետության հեղինակությանը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից այս կողմ այս իշխող ուժի կողմից պետականության մասին մտահոգություն եղե՞լ է։ Ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա զարմանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Պարզապես մաղթում եմ, որ Սամվել Կարապետյանը շատ արագ ազատվի բոլոր այս անարդար երևույթներից, և արդարությունը վերականգնվի։ Հետո կարող են երկխոսել ՀԷՑ-ի հետ և փորձել հասկանալ՝ կա՞ նրա կողմից պարտականությունների չկատարման խնդիր և այլն, ինչպես իրենք են հիմա նշում։ Բայց եթե խորացնելու են այն վիճակը, որը հիմա կա, ի՞նչ ասեմ, թող շարունակեն։ Բայց վնասը ոչ թե Սամվել Կարապետյանին են հասցնելու, այլ իրենք իրենց և ամենակարևորը՝ հայ ազգին»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։