Արցախը հանձնելը և ադրբեջանական ճանաչելը դրել են մի կողմ, փորձում են ներարցախյան բախումներ հրահրել
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունները սպառնալիքներով և ուժի կիրառման շանտաժով, թեև, վիժեցրեցին արցախցիների հավաք-ակցիաները, սակայն դրանից իրավիճակը չփոխվեց:
Կառավարության սոցիալական քաղաքականությունն արցախցիների վերաբերյալ բավական ծանր իրավիճակ է ստեղծել այն ընտանիքների համար, ովքեր տան հարց չեն լուծել ու եթե նույնիսկ աշխատանք ունեն, ապա դրա եկամուտները թույլ չեն տալիս վարձ մուծել և նվազագույն կենցաղային խնդիրներ հոգալ:
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր փորձում են բնակարանային սերտիֆիկատ ստանալ, երկար սպասում են քաղաքացիություն ստանալու պրոցեսին, իսկ այդ ընթացքն ուղեկցվում է սոցիալական սաստիկ խնդիրներով:
Սոցիալական աջակցության ծավալի կրճատումից բացի խիստ սահմանափակ խմբեր են օգտվում պետական աջակցությունից:
Այս տարիների ընթացքում, պետական մակարդակով քարոզչություն է տարվել, որ մեծ թվով արցախցիները ՀՀ-ում տուն են գնել, բիզնես դրել կամ Արցախում արտոնյալ վարկերից օգտվել` փորձելով արդարացնել կառավարության անմարդկային սոցիալական քաղաքականությունը:
Ինչ խոսք, մարդ կա չարաշահումներից է օգտվել, մարդ կա տուն ունի կամ որոշակի գումարային «զապաս», բայց դա իրականում Արցախից բռնի տեղահանված մարդկանց քիչ տոկոսն է կազմում:
Երկրորդ, ով հանցանք է գործել` թալանի կամ այլ տեսքով, պետք է դրա համար իրավական պատասխանատվություն կրի, սակայն այդ ամենը չպետք է «ջարդվի» բոլորի վրա:
Երրորդ, Արցախը հանձնելն ու դա ադրբեջանական ճանաչելը դրել են մի կողմ, փորձում են ներարցախյան բախումներ հրահրել, հայաստանցի-արցախցի արհեստական պառակտումներ մտցնել, մարդկանց իրար դեմ հանել:
Իշխանությունը շարժվում է` չկա մարդ, չկա խնդիր սկզբունքով և մարդկանց արտագաղթի է մղում »:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...