ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգի իր բազայի վրա տեղի ունեցած ահաբեկչության մասին․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Արևմտյան Ադրբեջան նահանգի Սարդաշտ քաղաքի Ագլան գյուղի մոտ գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազայի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է, այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Գնդապետ Շեյքերը՝ ԻՀՊԿ բազայի «Արևմտյան Ադրբեջանի նահատակները» բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը, հայտնել է, որ մի քանի ժամ առաջ ահաբեկչական խմբավորման անդամները անկանոն կրակ են բացել Սարդաշտի Ագլան գյուղի մոտ գտնվող ԻՀՊԿ բազայի վրա, որտեղ սպանել են «Բասիջի» մեկ մարտիկի և վիրավորել մյուսին։
Չտրամադրելով խմբի ինքնության կամ հարձակման մոտիվների մասին լրացուցիչ մանրամասներ՝ նա հայտարարել է, որ այս արարքի թիրախը տարածաշրջանում ԻՀՊԿ-ի ռազմական բազան էր։
Դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է և տեղական իշխանությունները դեռևս որևէ լրացուցիչ պաշտոնական հայտարարություն չեն արել։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է