Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը»
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հանդես է եկել նոր ուղերձով, որում անդրադարձել է իշխանությունների գործունեությանը, հասարակական դիմադրության կարևոր դրսևորումներին, և ազդարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման և ազգային վերակազմավորման գործընթացի մեկնարկը։
Ուղերձում նա շեշտում է, որ ներկա իշխանություններին չի հաջողվել․
Ճնշել հայ ժողովրդի կամքը,
Հուսահատեցնել պատերազմն անցած ու հալածանքների ենթարկված երիտասարդներին,
Լռեցնել ազատ խոսքը և իրական լրագրողներին,
Կոտրել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմիկների ոգին,
Պառակտել հավատացյալ ժողովրդի կապը Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
Սամվել Կարապետյանը ընդգծում է՝ հենց այդ ձախողված ջանքերի դիմադրության մեջ է հայկական ժողովրդի ապագան, և այն պետք է կառուցվի ազգային առողջ հիմքերի վրա։
«Մեր սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, մեր նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա», – նշել է նա։
Ուղերձի եզրափակիչ հատվածում Կարապետյանը խոսում է պատմական շրջադարձի մասին.
«Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով»։
Անի Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...