Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
Վրաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամանակավոր տեղակայման վայր կկառուցվի «Դարիալի» անցակետում: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ նախագծի մոտավոր արժեքը 300 հազար լարի է (111 հազար դոլար):
Տեղակայման վայրը կառուցվելու է «Միջազգային պաշտպանության մասին» նոր օրենքի համաձայն, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։
Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իրավունք կունենա միջազգային պաշտպանություն տրամադրելու միջնորդություն ներկայացնել Վրաստանի սահմանին կամ տարանցիկ գոտում, իսկ միջնորդությունը կդիտարկվի անմիջապես սահմանային կետում՝ առանց անձին երկիր մուտք գործելու թույլտվություն տրամադրելու:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է