«Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը. հայտարարություն
«Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը հարկ է համարում անդրադառնալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Հակակոռուպցիոն դատարանի դեռևս օրինական ուժի մեջ չմտած վճռին:
Քաղաքացիական գործը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության հայցին՝ ընդդեմ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի, կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին: Խոսքը նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի մասին է: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերության համար ակնհայտ է, որ վերը նշված դատական ակտը պայմանավորված է ռուսաստանաբնակ գործարար, ՌՀՄ նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի գործունեությամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ շինարարական աշխատանքները, որոնց ձգձգման, դժվարությունների և խոչընդոտների հասցեատերերը, տևական ժամանակ է, վարչական մարմիններին են: Ինչպես նաև «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը հանդիսանում է օտարերկրյա ներդրող:
Ցավոք Հակակոռուպցիոն դատարանն այս գործով անտեսել է նշված օբյեկտիվ տվյալներն ամբողջությամբ և նախապատվություն է տվել առանց անհրաժեշտ իրավական հիմքերի՝ սեփականազրկման կամայական դրսևորմանը: Ուշագրավ է, որ Դատարանի կողմից առաջ քաշված պատճառաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումների, Վճռաբեկ դատարանի պահանջներին, այլ՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված պահանջներին: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը: Ուշագրավ է, որ ոչ նույնական, սակայն որոշակի իրավական հարցերի մոտարկման պայմաններում, մեկ այլ գործով Հակակոռուպցիոն դատարանի նույն դատավորը ընդհանրապես մերժել էր Գլխավոր դատախազության հայցը հարակից հասցեում գտնվող մեկ այլ տարածքի վերաբերյալ, որի սեփականատերն իշխանամերձ ընկերություն է:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...