ՀԱՄԽ-ը նախազգուշացնում է՝ հարձակումները Եկեղեցու վրա անպատասխան չեն մնալու
«Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման վարչությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված քայլերին։
Հայտարարությունում նշվում է, որ Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայության գոյության հենասյունը՝ հոգևորից դուրս կատարելով նաև ազգային, մշակութային, իրավական և տնտեսական կարևոր դերակատարություն։
«Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված ցանկացած երթ, հանրահավաք կամ հարձակում կարժանանա պատասխան քայլի»,֊ ասվում է հայտարարության մեջ։
Միավորումը հատուկ ընդգծում է՝ թույլ չի տրվելու որևէ ոտնձգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Վեհարանի նկատմամբ։
Վտանգավոր համարվող այս փուլում ՀԱՄԽ-ն կոչ է անում համախմբվել իր շուրջ՝ պահպանելու ազգային արժեքներն ու ինքնությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան