«Մեկ ձեռքով դատում են, մյուսով՝ հանձնում երկիրը»
Իշխանության ներսում աճող խուճապն արդեն վերածվում է ռեպրեսիաների։ Նիկոլ Փաշինյանը՝ զգալով, որ կորցնում է վերահսկողությունը, կրկին դիմում է իր սիրելի գործիքին՝ վախեցնելու, լռեցնելու ու հաշվեհարդարի հին մեթոդին։
Մամուլը գրում է՝ իրավապահներին հստակ հրահանգ է տրվել. «կարել նոր գործեր» ընդդիմադիր գործիչների դեմ, հատկապես՝ գեներալ Արշակ Կարապետյանի և գործարար Սամվել Կարապետյանի։ Խոսքը քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլի մասին է, որտեղ զենքը ոչ թե օրենքն է, այլ՝ հլու–հնազանդ քննչական մարմինները։
Արշակ Կարապետյանը վերջին շրջանում հանդես է գալիս առավել սուր դիրքորոշումներով՝ քննադատելով իշխանության աշխարհաքաղաքական կույր քայլերը։ Փաշինյանի հրահանգով՝ այժմ փորձում են քրեականացնել անգամ նրա հրապարակային խոսքը։
Իսկ Սամվել Կարապետյանի դեմ արդեն հարուցված գործը, ըստ իշխանական շրջանակների, «թույլ» է։ Դատական հնարավոր ձախողումը կանխելու համար՝ Փաշինյանը պահանջում է այն «ծավալել»՝ նոր գործերով ծանրացնել մեղադրանքը։
Մյուս ձեռքով Փաշինյանը «խաղաղություն» է կառուցում՝ հանձնելով Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրանքները։
Երկրում ամենահետին ձևով հետապնդում են ընդդիմախոսներին փորձելով Բաքվին ցույց տալ, որ վերահսկում են իրավիճակը, իսկ Աբու Դաբիում ժպտում են։ Մասնավորապես՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանըը, ով «բարեհաջող հանձնել է իր հայրենի Մարտունին» ադրբեջանցիներին, հիմա վայելում է իր «վաստակած պաշտոնը» բերանը լայն բացած ժպտալով Ադրբեջանի ղեկավարներին։
Փաստորեն, գոյություն ունի զուգահեռ երկու Հայաստան՝ մեկում դատում են թշնամուն դիմադրելու հրաման տված գեներալին, մյուսում՝ խոնարհվում Իլհամ Ալիևի առաջ։ Հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում, Փաշինյանը կրկին հանդիպել է Ալիևին՝ այս անգամ առանց բողոքող փողոցի, առանց խորհրդարանում ընդդիմություն։ Քանզի իրական ընդդիմախոսները կա՛մ բանտում են, կա՛մ իրավապահների թիրախում։ Երբ պետական ինստիտուտները վերածվում են ռեպրեսիվ գործիքի, իսկ սահմանները՝ բանակցային մանրադրամի՝ հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է սպասարկում այս իշխանությունը։ Ո՛չ բանակը, ո՛չ սահմանը, ո՛չ Սահմանադրությունը իշխանությանն այլեւս չեն հետաքրքրում։ Հիմա ամեն ինչ զոհաբերվում է՝ Փաշինյանի միանձնյա իշխանության պահպանման համար։ Բայց պատմությունն արդեն մի քանի անգամ ցույց է տվել՝ այսպես երկար չի կարող շարունակվել։ Հայ ժողովուրդը չի կարող ընկրկել, միևնույնն է, ոտքի է կանգնելու։ Տեղին է հիշել պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի` թևավոր դարձած խոսքը․ «Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են»։ Հանձնվել չկա՜։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան