Գործող իշխանությունները «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում, սակայն դա ոչ թե տնտեսական զարգացման, այլ Հայաստան ներխուժման մուտքն է․ Տիգրան Աբրահամյան
ՔՊ-ի ընտրյալ, իսկ իրականում` նշանակված նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում հայտարարել է, որ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար, եթե մենք կարողանում են այդ դարպասները բացել (նկատի ունի Մեղրիի հատվածով)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նախ, այո´, Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրելը ձեզ` ձեր քաղաքական թիմի համար, հնարավորություններ կարող է բացել, բայց դուք քիչ կապ ունեք հայ ժողովրդի և հայկական օրակարգի հետ:
Երկրորդ, լեզվամտածողությունն իրեն ասում է. գործող իշխանությունները «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում, սակայն դա ոչ թե տնտեսական զարգացման, այլ Հայաստան ներխուժման մուտքն է` տնտեսական անվան ներքո քաղաքական վերահսկողության հսկիչ փաթեթը վերցնելու նպատակով:
Իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղում է հասարակությանը համոզելու` չկենտրոնանալու միջանցք տերմինի, պրոցեսի քաղաքական հետևանքների կամ գեոպոլիտիկ ցունամիների վրա, միայն մտածի փողի, նյութականի և անձնական շահագրգռվածության մասին, ինչը խաբուսիկ էֆեկտ է ունենալու»,-գրել է Աբրահամյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...