Հայաստանի այսօրվա իշխանությունն՝ ի դեմս Նիկոլի, տառապում է քաղաքական մի մոլուցքով, որը կարելի է կոչել «դռներ բացողի» սինդրոմ. Հովասափյան
Հայաստանի այսօրվա իշխանությունն՝ ի դեմս Նիկոլի, տառապում է քաղաքական մի մոլուցքով, որը կարելի է կոչել «դռներ բացողի» սինդրոմ։ Այն ոչ թե պատահականություն է կամ վատ կառավարման արդյունք, այլ, բոլոր վկայություններով դատելով, հստակ ծրագրված ներսից կազմաքանդման քաղաքականություն, որի խորքային նպատակն է՝ կազմալուծել ազգային դիմադրողականության բազային համակարգերը․ Նիկոլը հանուն սեփական բարօրության պատրաստ է գնալ ցանկացած կուլուարային գործարքի։
Նիկոլն ու իր իշխանությունը տան դարպասը ներսից բացող ծախու վարձկաններ են, որոնք ներդրվել են աշպարհաքաղաքական տեկտոնկան շարժումների այս ռիսկային փուլում՝ կոնկրետ հանձնարականով։ Նիկոլենք գործում են այն տրամաբանությամբ, որ պետական համակարգը պետք է բացել արտաքին ուժերի առաջ, ներառյալ՝ վտանգավոր աշխարհաքաղաքական նախագծերը։ Սա «տրոյական ձիու» սկզբունքն է՝ նվեր թվացող նախաձեռնության տակ թաքնված վերջնական սպառնալիք։
Եթե հետհայացք գցեք Նիկոլի ու նրա քաղքական թիմի կողմից արվող քայլերի հաջորդականությանը, ապա կտեսնեք, թե ինչ համակարգված են կազմաքանդում պետականությունը․ սրանք սկսել են կրթությունից, ամբողջովին խեղել են կրթական համակարգը և իրենց այս «նորաձևության» շարժման շրջանակներում ամբողջովին գլխիվայր են շրջել թե պատմական իրական փաստերը, թե ազգային արժեհամակարգերի հետ կապված յուրաքանչյուր դետալ։ Օրինակ եկեղեցու և բանակի համակարգված հարվածում. սիմվոլների, ինստիտուտների, և ինքնության առանցքային հիմնասյուների թիրախավորում։Այս ամենը պատահական չէ՝ այլ մեկ կենտրոնից կառավարվող նախագծի փուլեր են։
Ասածս պնդման դասական դրսևորումը նախօրեին հայտնի «դաշնակահար» (իրականում նախագահի ֆունկցիաներն իրականցնող) Վահագն Խաչատուրյանի՝ Սյունիքում արված հայտարարությունն էր, ըստ որի՝ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար, եթե մենք կարողանում են այդ դարպասները բացել (տվյալ դեպքում Մեղրիի հատվածի մասին է խոսքը)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»:
Ըստ էության՝ երբ Սյունիքը անվանվում է «զարգացման դարպաս», այն դեպքում, երբ նույն Սյունիքի սահմանապահ գյուղերում ապահովության նվազագույն երաշխիք չկա, սա արդեն ոչ թե անպատասխանատու հայտարարություն է, այլ հետագա կապիտուլյացիայի հոգեբանական նախապատրաստում։ Սրանք սովորեցնում են ժողովրդին, որ բաց դարպասները ոչ թե վտանգ են, այլ «հնարավորություն», մինչդեռ իրականությունն հակառակն է։
Այս իշխանությունը ոչ թե սխալվում է, այլ գործում է ծրագրով, որի վերջնարդյունքը պետք է լինի ազգային ինքնիշխանության, մշակույթի, կրթության և անվտանգության համակարգերի կազմաքանդում։ Նրանք ներդրված գործակալներ են, ովքեր իրականում ոչ թե բացում են ապագայի դռները, այլ հանում են վերջին կողպեքները, որոնց հետևում ապրում է դեռ անկախության ակնկալիքը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...