ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին ներքաշել հակաիրինական կոալիցիայի մեջ․ Սուրենյանց
ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին ներքաշել հակաիրինական կոալիցիայի մեջ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
««Ռոյթերզ»-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Բաքվի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ՝ նրանց ներգրավելու Աբրահամի համաձայնագրերին։
Աբրահամի համաձայնագրերը
ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է Իսրայելի և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
Ստորագրվել է 2020-ին, և այսօր ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել այս շրջանակը՝ ներգրավելով նոր պետություններ։
Բաքուն արդեն ունի սերտ կապեր Իսրայելի հետ՝ ռազմական և էներգետիկ ոլորտներում։ Սակայն համաձայնագրին միանալը Ադրբեջանը կդարձնի հակաիրինական կոալիցիայի գործնական մասնակից։
Այսպիսով, Ադրբեջանը կստանա նոր լծակներ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հարաբերություններում։
Վաշինգտոնը սա դիտում է որպես ռազմավարական քայլ՝ Իրանի ազդեցությունը սահմանափակելու համար։
Իսկ Հայաստանի վրա ճնշումները կաճեն․ «կարգավորեք հարաբերությունները Բաքվի հետ»՝ սա արդեն հնչող նախապայման է։
Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն հարցեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանային նոր ստատուս- քվոյի պայմաններում:
Ինչպե՞ս է Հայաստանը հավասարակշռելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ չկորցնելով Իրանի աջակցությունը։
Չի՞ վերածվելու արդյոք այս գործընթացը Հայաստանի համար նոր անվտանգության ճգնաժամի։
Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը գլոբալ նոր քայլ է, որտեղ Հարավային Կովկասը դառնում է ԱՄՆ-Իրան դիմակայության հաջորդ թատերաբեմը»,-գրել է Սուրենյանցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...