Իշխանությունը մանիպուլացնում է ՀԷՑ-ի մասին որոշումը
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ գործող իշխանությունների ապօրինություններն ու կեղծիքները շարունակվում են։ Հայաստանի կառավարությունը երեկ հայտարարել է, թե Ստոկհոլմի արբիտրաժը մերժել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին պատկանող էլեկտրական ցանցերի բաժնետերերի նոր պահանջները։ Իբր որոշել է, որ այդ պահանջներն իր լիազորությունների ներքո չեն։ Ակնհայտորեն, առաջինը հրապարակելով արբիտրաժի որոշման մասին տեղեկությունը, այն էլ կիսատ և մանիպուլացված, փաշինյանական իշխանությունը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե Ստոկհոլմի արբիտրաժը իրենց օգտին վճիռ է կայացրել, մինչդեռ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հաստատելով ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշմանամբ պարտադիր լինելը։
Հիշեցնենք, հուլիսի 22-ին արբիտրաժը որոշում էր ընդունել, որը Հայաստանի կառավարության համար ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման։ Արբիտրաժը որոշել էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է զերծ մնա ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված քայլերից, որոնցից մեկն էլ ընկերությունում ժամանակավոր կառավարչի նշանակումն էր։ Ժամանակավոր կառավարիչը ոչ միայն մնում է, այլ շարունակում է նաև կադրային ջարդ իրականացնել, տարբեր խոշոր կառույցների ղեկավարներին հեռացնում, նրանց փոխարեն նշանակում սեփական կուսակիցներին, որոնք բացարձակապես ոչինչ չեն հասկանում ոչ էներգետիկայից, ոչ էլեկտրական ցանցերից, բայց պատրաստ են կատարել գործող իշխանությունների ամենակեղտոտ հանձնարարությունները, միայն թե բարձր աշխատավարձ ստանան և ՀԷՑ-ի աշխատակիցներին էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ուղղորդեն դեպի «Քաղաքացիական պայմանագիրը»։
Հինգ հազարից ավելի աշխատակից ունեցող ընկերությունը բավական համեղ պատառ է փաշինյանական իշխանության համար և գործող իշխանություններին բոլորովին չի հետաքրքրում, որ ի վերջո լրջագույն խնդիրներ են ունենալու ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում՝ միլիոնավոր դոլարների տուգանքների և տույժերի տեսքով։ Փաշինյանական իշխանությունը միայն մեկ նպատակ ունի՝ ամեն գնով վերարտադրվել և հանուն դրա պատրաստ է ցանկացած ապօրինության։
Լիլիա Ստեփանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...