Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Իրանը Հայաստանի իսկական բարեկամն է, ՌազմաՔաղաքական և Տնտեսական բնական դաշնակիցը․ Խաչիկ Ասրյան

Վերջին 34 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Հիմա, երբ Հայաստանն ապրում է իր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, Իրանը դարձյալ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում: Սակայն, բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր բարեկամությունը: Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան:

Ավելին, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու և պահպանելու, Հայաստանի տնտեսությունը անընդհատ զարգացնելու համար, պետք է Ռազմաքաղաքական Դաշինք և Տնտեսական Պայմանագիր կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական և տնտեսական բնական դաշնակից, իսկական բարեկամ:

Այնուհետև, Հայաստանը, Իրանի հետ համատեղ, Հայաստանում պետք է հիմնադրի հայ - իրանական ռազմարդյունաբերական և արդյունաբերական գործարաններ՝ ապահովելով նաև բազմահազար աշխատատեղեր։ Ավելին՝ Հայաստանի ամբողջ բիզնես աշխարհը, Իրանի աջակցությամբ, միանգամից դուրս կգա դեպի ծով, դեպի օվկիանոս և կսկսվի 21-րդ դարի՝ Հայաստանի տնտեսության իսկական զարթոնքը։

Եվ, ամենակարևորը․ Հայաստանը ոչ միայն պետք է մերժի «Զանգեզուրի միջանցք»-ը պաշտպանելու համար Հայաստանի հարավում՝ Իրանի հետ սահմանին՝ Իրանի թշնամի Ամերիկայի ինչ-որ մասնավոր ընկերության, իսկ իրականում՝ Ամերիկայի զինված ուժերի զորախմբի մուտքը Հայաստան, այլ պետք է մեկընդմիշտ մերժի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հորինված «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։

Հայաստանի հարավային, հյուսիսային, արևելյան և արևմտյան բոլոր ճանապարհները պետք է լինեն միայն ու միայն Հայաստանի Սահմանապահ զորքերի և Հայաստանի Մաքսային ծառայության վերահսկողության ներքո ու վե՛րջ։

Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» Ադրբեջանին, Թուրքիային, Ամերիկային և, կամ ուրիշ որևէ մեկին, երբե՛ք:

Այո՛, Իրանը Հայաստանի իսկական բարեկամն է, ՌազմաՔաղաքական և Տնտեսական բնական դաշնակիցը։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,