Հայաստանի իշխանությունները մտադիր չեն թուլացնել ճնշումը Կարապետյանի վրա
Հայ քաղաքագետ, մեդիա փորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը rt.com-ին տված հարցազրույցում անարժան արարք է անվանել Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ, ով անընդհատ զբաղվում էր բարեգործությամբ դրա դիմաց առանց որևէ բան պահանջելու։ Նրա կարծիքով, իշխանությունները մտադիր չեն թուլացնել ճնշումը Կարապետյանի վրա։
«Ինչպես եկեղեցու դեպքում, այնպես էլ այստեղ նրանք չեն նահանջելու։ Եվ շատ բան կախված է Սամվել Կարապետյանից և նրա կարողությունից ամրապնդելու իր դիրքերը հայկական քաղաքական դաշտում, պաշտպանելու իր շահերը, եկեղեցու շահերը և սեփական երկրի շահերը», - կարծիք է հայտնել մեդիա փորձագետը։
Նրա կարծիքով, այն ձևը, որով հանրապետության ղեկավարությունը վարվում է նման մարդկանց հետ, «անարժան արարք է»։
«Իրականում, այլ ներդրողներ և այլ բարերարներ կարող են տեսնել, թե ինչ կարող է պատահել իրենց հետ մոտ ապագայում, եթե նրանք համարձակվեն արտահայտել իրենց կարծիքը Հայաստանի և Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ», - եզրափակել է Քոչարյանը։
Ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը rt.com-ին տված հարցազրույցում հիշեցրել էր, որ գործարար Սամվել Կարապետյանը և նրա կողմը դատարաններում հաջողության են հասնում, ինչը «անհնար էր թվում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...