Փաշինյանը լուռ է, բայց ձեռք չի քաշել եկեղեցու դեմ հարձակման գաղափարից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գրեթե երկու շաբաթ որևէ հայտարարություն չի արել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Վերջին նրա գրառումը Մայր Աթոռի նորոգման օրակարգին նվիրված իր հակաքրիստոնեական գրառումն էր, որով նա առաջարկում էր, որ կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել Վեհարանից, ժամանակավոր տեղապահ նշանակել ամուսնացյալ քահանայի՝ մինչև նոր կաթողիկոսի ընտրությունները։
Փաշինյանը, հիշեցնենք, նաև ավելի վաղ խոստացել էր մեծ հանրահավաք գումարել Էջմիածնում և արշավել Մայր Աթոռի վրա՝ Վեհարանից հեռացնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Փաստացի, այդ հայտարարությունից հետո գործող իշխանություններն առայժմ որևէ քայլ չեն արել այդ ուղղությամբ, բայց և ամենևին դա չի նշանակում, որ Փաշինյանը հետ է կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր քաղաքականությունից։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին էլ շարունակում են տարբեր հավաքները, փորձում են պարզել, թե ի՞նչ ռեսուրսներ ունեն և ովքե՞ր անհրաժեշտ պահին կաջակցեն գործող իշխանություններին՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրենց արշավը շարունակելու համար։
Ըստ ամենայնի՝ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ դա հղի է լրջագույն հետևանքներով և փորձում է վերադասավորվել՝ նախքան եկեղեցու դեմ որևէ գործողություն անելը։ Հայ Առաքելական Եկեղեցին էլ իր կողմից ձեռքերը ծալած չի նստել։ Ընդհակառակը, մեր տեղեկություններով՝ այս օրերին տարբեր հավատացյալների հետ խոսակցություններ են ընթանում, եկեղեցին էլ փորձում է ապահովագրել իրեն Հայաստանի իշխանությունների հարձակումներից։ Ցանկացած պարագայում Փաշինյանի հնարավոր հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, ընդհուպ գրոհը Վեհարանի վրա, քաղաքական նոր իրավիճակ է ստեղծելու Հայաստանում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, և կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջը։
Լիլիա Եղիազարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...