ՀՖՖ-ն փորձում է ապահովագրվել քննադատություններից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լավ ձև է գտել երկրպագուների քննադատություններից գոնե առժամանակ խուսափելու համար։ Երեկ ֆեդերացիայի գործկոմը հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակում «Փյունիկ» թիմի նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, իսկ հոլանդացի մասնագետին, ով ընդամենը 4 խաղ էր հասցրել մասնակցել և առանձնապես չէր էլ կարողացել կենտրոնանալ թիմի հեռանկարների վրա՝ բարի ճանապարհ մաղթեցին, շոշափելի գումարներ վճարելով պայմանագիրը վաղաժամկետ կասեցնելու համար։
Մելիքյանը վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տխրահռչակ ղեկավարության գլխավոր քննադատներից մեկն էր, բազմիցս կոշտ էր արտահայտվել Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հասցեին։ «Ես պատերազմ եմ հայտարարում, թքած ունեմ աշխատանքի վրա, պայքարելու եմ մեր ֆուտբոլը կեղտոտողների դեմ»,– ասել էր Եղիշե Մելիքյանը՝ հրաժարվելով ընդունել ՀՖՖ-ից լավագույն մարզչի մրցանակը։ Ավելին, նա ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին ֆուտբոլի «սեռի կարդինալ» էր անվանել, և այսքանից հետո այժմ էլ աշխատելու է Նիկողոսյան և Մելիքբեկյան Արմենների ձեռքի տակ։
Մի կողմ թողնենք Եղիշե Մելիքյանին՝ իր «սկզբունքային գործողություններով», փաստն այն է, որ ՀՖՖ ղեկավարությունը այս նշանակումն օգտագործում է ընդամենը ժամանակավորապես իրենց վրայից քննադատությունների թիրախը հեռացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է աշխարհի լավագույն հավակնորդներից մեկին՝ Պորտուգալիային, և Եղիշե Մելիքյանն իր պաշտոնավարումը սկսելու է բավականին «ծանր» պարտությամբ։ Որևէ մեկը չի էլ կասկածում դրա մեջ։ Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիան լավ կանի պատասխանի, թե ինչու է Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Վազգեն Սարգսյանի մարզադաշտի խոտածածկույթը վերածվել արոտավայրի։
Այնպիսի խայտառակ վնաս է հասցվել, որ մի քանի ամիս շարունակ դեռևս այդ խոտածածկույթը վերականգնել հնարավոր չի լինի։
Արմինե Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...