Օգտակար կլինի սպասվող հանդիպումից առաջ հանրային դաշտում ձևավորել հստակ պահանջ՝ առնվազն Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցում որևէ առաջխաղացում գրանցելու համար. ադրբեջանագետ
Այն, որ Փաշինյանը դիվանագիտական բանակցություններ վարելու ունակություն չունի, դա բազմիցս ապացուցվել է տարբեր իրավիճակներում։ Ներքաղաքական կյանքում դրսևորվող նրա «շյուստրիությունը» որևէ կերպ կիրառելի չի կարող լինել միջազգային հարաբերությունների ու շփումների ժամանակ։ Ավելին, եթե որևէ բանակցությունից վերադառնում է առնվազն մեր երկրին նոր վնաս չտված, դա կարելի է համարել ձեռքբերում։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Այդուհանդերձ, ես կարծում եմ օգտակար կլինի Վաշինգտոնում սպասվող հանդիպումից առաջ հանրային դաշտում ձևավորել հստակ պահանջ՝ առնվազն պատանդ պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցում որևէ առաջխաղացում գրանցելու համար։ Ավելի նպատակահարմար մայրաքաղաք, որտեղ կարելի է այսօր այդ հարցը բարձրաձայնել, ես առնվազն չգիտեմ։ Իմանալով նաև, թե որքան է երկրի գլխավոր «ստատուսագիրը» կախված հանրային կարծիքից, ըստ իս՝ դա արդյունավետ միջոց է թեման ուշադրության կենտրոնում պահելու ու միգուցե ինչ-որ հրաշքով այդ հարցում դրական տեղաշարժ ունենալու համար․․․»,-գրել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...