Դատարանը մերժել է Աղվան Արշակյանի պաշտպանների միջնորդությունը՝ անընթեռնելի և անորակ փաստաթղթերի հիմքով
Փաստ • Օգոստոսի 7, 2025
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալ Աղվան Արշակյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վարույթը՝ փաստաթղթերի ոչ պատշաճ որակի պատճառաբանությամբ։
Միջնորդության հիմքում նշվել էր Արշակյանի առողջական վիճակի հնարավոր վատթարացումը։ Սակայն դատարանը գտել է, որ ներկայացված բժշկական փաստաթղթերում բացակայում են օբյեկտիվ տվյալներ, որոնք կվկայեին մեղադրյալի առողջական վիճակի այնպիսի վատթարացման մասին, որը կարող էր արդարացնել կալանքի վերացումը կամ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը։
Ըստ Փաստ֊ին փոխանցված որոշման՝ «ամբուլատոր քարտի պատճենի որակով պայմանավորված՝ մասնագիտական զննման տվյալները անընթեռնելի են, ներկայացված մյուս փաստաթղթերում բացակայում են այդպիսի տվյալներ»։
Դատարանն անդրադարձել է նաև պաշտպանական կողմի պնդմանը, թե քննիչը անտեսել է առողջական վիճակի անհապաղ փորձաքննություն նշանակելու պահանջը՝ նշելով, որ դա չի կարող համարվել նոր էական հանգամանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի իմաստով։
Միևնույն ժամանակ որոշման մեջ նշվում է, որ ներկայացված փաստաթղթերի տեխնիկական խնդիրների լուծման պարագայում նոր միջնորդության ներկայացման արգելք չկա։
Մեր տեղեկություններով՝ պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել արդեն տեխնիկապես պատշաճ ձևավորված փաստաթղթեր, և դրանց հիման վրա դատավորն ընդունել է նոր միջնորդությունը վարույթ։
Դատական նիստը նախատեսված է վաղը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...