Ռուսաստանն ապտակ հասցրեց Բաքվին առնչող էներգետիկ սխեմաներին ապավինողներին. Московский комсомолец
Գիշերը Օդեսայի մարզում որոտացած պայթյունների շարքը պարզապես Ուկրաինայի թիկունքային ենթակառուցվածքների վրա ևս մեկ հարձակում չէր. դրա հետևում կար հստակ ազդանշան, որը ուղղված էր և՛ Կիևին, և՛ Բաքվին: Դրա մասին գրել է Московский комсомолец» պարբերականը:
Ռուսական «Герань» տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Իզմայիլի շրջանի Օրլովկա և Նովոսելսկոյե բնակավայրերի տարածքում տեղակայված մի շարք օբյեկտների:
Հենց այս միջանցքով է վերջերս Ադրբեջանը ցուցադրաբար սկսել գազ մատակարարել Ուկրաինա այսպես կոչված տրանսբալկանյան երթուղով: Ուկրաինական «Нафтогаз»-ի և ադրբեջանական պետական SOCAR ընկերության միջև կնքված համաձայնագիրը բացահայտ քաղաքական բնույթ ուներ և փորձ էր ցույց տալու, թե ռուսական էներգետիկ հոսքերի շրջանցումը հնարավոր է: Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն հայտարարել է մինչև երկու միլիարդ խորանարդ մետր վառելիք մատակարարելու մտադրության մասին, այդ ծավալը ակնհայտորեն չի բավարարում Ուկրաինայի կարիքները, որոնք գնահատվում են ոչ պակաս, քան տասը միլիարդ: Այստեղ գլխավոր դերը խաղում է ոչ թե մասշտաբը, այլ քաղաքական դիրքորոշման ցուցադրումը. Ադրբեջանը հավատարմություն է ցուցաբերում Եվրամիությանը և Ուկրաինային՝ միաժամանակ օգտագործելով ռուսական ենթակառուցվածքներին կապված երթուղիները։
Մոսկվայի արձագանքը չուշացավ։ Օրլովկայի կայանի վրա հարձակումը, որի արդյունքում օբյեկտը գոնե մասամբ անջատվեց, դարձավ Ռուսաստանը շրջանցող վառելիքի մատակարարում ապահովելու փորձերի դադարեցման խորհրդանշական գործողություն։ Այսպիսով, ոչ միայն ֆիզիկական, այլև ռազմավարական ապտակ հասցվեց բոլոր նրանց, ովքեր ապավինում են Բաքվի մասնակցությամբ այլընտրանքային էներգետիկ սխեմաներին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է