Իրանի նախագահը գալու է Հայաստան՝ պատասխանների ետևից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այց կկատարի Հայաստան առաջիկա երկու շաբաթների ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը հիշեցրել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախկինում այցելել է Իրաք, Պակիստան, Ադրբեջան և Կատար։ Իհարկե, իրանական կողմը չի նշում, բայց Փեզեշքիանի այս հանկարծակի որոշումը՝ Հայաստան այցելելու մասին, բնականաբար, կապված է տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ԱՄՆ-ի ակտիվացմամբ, Վաշինգտոնում արդեն այսօր կայանալիք բանակցություններով և դրանց հնարավոր հետևանքներով թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա։
Իրանն բազմիցս հայտարարել է, որ օտարերկրյա պետություններին տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը ներգրավելը անթույլատրելի է, առավել ևս՝ Միացյալ Նահանգներինը, որի հետ Իրանը ունի թշնամական հարաբերություններ։ Եվ այժմ, Սյունիքով անցնող ճանապարհը ամերիկյան վերահսկողությանը տասնամյակներով հանձնելով՝ Փաշինյանը սպառնում է վերջնականապես փչացնել հայ-իրանական հարաբերությունները։
Ըստ երևույթին՝ Փեզեշքիանն անձամբ գալիս է Հայաստանում հարցեր բարձրացնելու, Փաշինյանից ստանալու այդ հարցերի պատասխանները, դրանից հետո իրենց քաղաքականությունը ճշտելու նպատակով։ Փաստացի, Հայաստանին և Իրանին դարձնելով թշնամի՝ Նիկոլ Փաշինյանը հերթական հարվածն է հասցնում հենց առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը։
Տաթև Աղաբեկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...