Թրամփի բարձր հովանու ներքո մենք մեր ստորագրությունը դրեցինք փաստաթղթերի տակ, որոնք իրենց էությամբ Հայաստանի կիպրոսացման ճանապարհային քարտեզն են․ Դավիթ Անանյան
Ով որ դեռ չի հասկացել կամ չի ցանկանում հասկանալ կամ հավատալ, թե ինչպես մենք Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք իրականում մեր պետության ավարտի ազդարարն էին, կա՛մ մանկամիտ է, կա՛մ անխելք, կա՛մ էլ՝ դավաճան, կամա թե ակամա։ «Տնտեսական զարգացման» և «խաղաղության հաստատման» մասին բարձրաձայնողները ոչ թե հույսի մունետիկներ են, այլ մահաբեր գուժ բերողներ՝ շղարշված լոզունգների տակ։ :Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«ԱՄՆ նախագահի բարձր հովանու ներքո մենք մեր ստորագրությունը դրեցինք փաստաթղթերի տակ, որոնք իրենց էությամբ Հայաստանի կիպրոսացման ճանապարհային քարտեզն են։ Սա ոչ թե խաղաղության, այլ պետականության ապամոնտաժման գործընթացի մեկնարկ է՝ բոլոր խորհրդանշական և գործնական հետևանքներով։
Պատմությունը սիրում է կրկնվել, և նա դա անում է դաժան հետևողականությամբ։ Ցավալի է, որ մենք այնքան կարճատես ենք, որ չենք նկատում տասնամյակների և նույնիսկ դարերի պատմական օրինաչափությունները։ Ավելին, բացի կարճատես լինելուց, մենք չկարողացանք կրել պետություն ունենալու և այն պահելու պատասխանատվության հոգեբանական ծանրությունը։
Այսօր մենք դարձել ենք մեր սեփական ճակատագրի անտարբեր ունկնդիրները՝ թույլատրելով, որ այն կերտեն ուրիշները՝ մեր ամենավտանգավոր թշնամիները։ Եվ որքան երկար շարունակենք այդ անգործ ունկնդրության վիճակը, այնքան մոտ է դառնալու պահը, երբ նույնիսկ պատմական հիշողության մեջ Հայաստանի անունը կհնչի որպես անցյալ ժամանակների հիշատակ` որպես գերեզմանաքարի վրա գրված սկիզբ ու ավարտ»,-գրել է Անանյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց