Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Այս չարիքի իշխանությունը հեռացնելու պայքարը ոչ միայն սոսկ քաղաքական, այլև հատկապես քաղաքակրթական՝ արժեքային անհրաժեշտություն է․ Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Հայաստանի պաղեստինացումը (Պրահա 2 Վաշինգտոնում)

Դեռևս 2020թ. Դեկտեմբերին, երբ չարիքը սկսեց խոսել այսպես կոչված «անկլավների» մասին, դեռ այն ժամանակ շեշտեցի, որ սա տանում է մեր երկրի պաղեստինացման՝ չորս կողմից շրջափակված, թշնամու կողմից վերահսկվող ճանապարհներով և անցակետերով՝ հյուսիսից Տավշո գյուղերն ու տարածքները հանձնելով մինչև Լոռվա սահման, իսկ հարավից Տիգրանաշեն ու Սյունիքը կտրելով ճանապարհ կամ միջանցք կոչվածով։

Դժբախտաբար, այս կանխատեսումս իրականություն է դառնում։ Դեռ ավելին, ինչպես բազմիցս նշել եմ Հայաստան աշխարհս քայլ առ քայլ վերածվել և արդեն իսկ վերածվում է.

ա) զուտ տարածքի՝ առանց որևէ տարածքային կիլոմետրային արձանագրման, աշխարհաքաղաքական խաղացողների համար՝ ռազմաբազա, ճանապարհ, միջանցք, թուրանական երազանք,

բ) թմրանյութերի տարածման և սպառման միջավայր և տարանցիկ ճանապարհ՝ ոչ առանց իշխանության հովանավորության (շատ փողի մոլուցքով),

գ) փողերի լվացման միջավայր և տարածք՝ ոչ առանց իշխանության հովանավորության (դարձյալ շատ փողի մոլուցքով),

դ) ընտանիքի նոր մոդելի կամ հին մոդելի նորաձև փորձարկման միջավայր, որին անունն արդեն իսկ տրված է,

ե) տոտոալիտար աղանդների զանազան կազմակերպությունների անարգել քարոզչական հնարավորությունների միջավայր՝ փորձելով լուսանցք մղել Հայ Եկեղեցին՝ ցանկանալով այն հավասարեցնել մյուս կրոնական կազմակերպությունների աստիճանին (արդեն իսկ ընթացքի մեջ)։

Ակնհայտ է, որ այս բոլոր նշածներս արդեն իսկ ընթացքի մեջ են և այո՛, իրականություն են դառնում, որքան էլ չցանկանանք այն ընդունել ժխտելով իրականությունը։

Հետևաբար, այս չարիքի իշխանությունը հեռացնելու պայքարը ոչ միայն սոսկ քաղաքական, այլև և հատկապես քաղաքակրթական՝ արժեքային անհրաժեշտություն է։

Չարիքի իշխանության հետ ամեն ինչ պարզ է. «Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իրենց կատարած չար գործերի… նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները» (Եսայի Գ։ 11-13)։

Այսօր գնդակը հայրենասեր մարդկանց դաշտում է։ Միակ ճանապարհը չարիքի իշխանության հեռացումն է առանց հավակնությունների և անձնական շահի՝ մղվելու պայքարի առանց վախերի, հոգնության և հուսահատության, առանց տրտնջալու և ժխտելու իրականությունը՝ ականջալուր աստվածային խոսքին, որ պիտի կոչվենք ազգ արդարության «…ձեր ամոթի փոխարեն կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ ժառանգեք երկիրը…» (Եսայի ԿԱ։7)։ Մեզ համար մեր երկրի, մեր Տան ազատագրումը գերագույն և անսակարկելի արժեք է և Հաղթանակն այլընտրանք չունի…»։