Մեծ աղետը որ եկավ, իսկ այն էս տեմպերով չի ուշանա, ցունամիի պես քշելու է բոլորիս` առանց հարցնելու` ով ինչ «քաղաքական դիրքորոշում» ուներ․ Դավիթ Սարգսյան
Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գաղափարակից ընկերներիս ու իմ կյանքը վաղուց վերածվել է մի տեսակ ընդհատակի: Մեզնից շատերը սկզբունքային պատճառներով հրաժարվել են երբեմնի որոշ ընկերների ու գործընկերների, անգամ բարեկամների հետ կապերից, երբեմն նույնիսկ փոխել սոցիալական միջավայրը: Իհարկե, նոր ու արժեքավոր բարեկամներ էլ են գտնվել:
Գաղափարակից ընկերներիս ու իմ կյանքը վաղուց վերածվել է մի տեսակ ընդհատակի: Մեզնից շատերը սկզբունքային պատճառներով հրաժարվել են երբեմնի որոշ ընկերների ու գործընկերների, անգամ բարեկամների հետ կապերից, երբեմն նույնիսկ փոխել սոցիալական միջավայրը: Իհարկե, նոր ու արժեքավոր բարեկամներ էլ են գտնվել:
Շատերս պարզ մարդկային հաճույքներից էլ ենք մեզ զրկել, ոչ թե որովհետև մարդ չենք կամ դրա հնարավորությունը չունենք, այլ դրա սիրտը չկա: Ես, օրինակ, վաղուց խուսափում եմ խնջույքներից, հավաքներից, այս տարիների ընթացքում վարչախմբին իրենց լոյալությամբ և/կամ լռությամբ աչքի ընկած մարդկանց հետ նույն միջավայրում հայտնվելուց: «Կրթվելը նորաձև է»-ի հարթակ դարձած թատրոններ ու սրանց ձեռքը սեղմող կոմպոզիտորների ու դիրիժորների համերգներ անգամ չեմ կարողանում գնալ: Շրջապատումս էլ մեծ մասն իրեն այդպես է պահում։
Դա հերոսություն չի, ոչ էլ ինչ-որ «արժանապատիվ» վարմունք, դա պարզ մարդկային կեցվածք է` ստացածդ դաստիարակության թելադրանքով:
Այն, որ տասնամյակներ շարունակ քեզ հարազատ դարձած միջավայրերից գիտակցաբար քեզ զրկում ես, հոգեբանորեն շատ ծանր է ու դժվար վերականգնվող: Բայց անդառնալի չի: Դրանից ոչ ոք չի մեռել (սա ասում եմ նրանց համար, ովքեր էս թափառախմբին հաճոյանալով` պատերի տակ դժգոհում են` մեզ ասելով` «հետներդ ենք, բայց դե տուն ենք պահում»):
Մարդիկ միևնույն է, հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ: Նրանց մեջ շատ հաճախ ոչ թե ինքնապահպանման բնազդը, այլ երեկ նայած Պետրոսի հաղորդումն է խոսում: Բայց մեծ աղետը որ եկավ, իսկ այն էս տեմպերով չի ուշանա, ցունամիի պես քշելու է բոլորիս` առանց հարցնելու` ով ինչ «քաղաքական դիրքորոշում» ուներ:
Հ․Գ․ լուսանկարը մինչպատերազմական «նախորդ կյանքից» է՝ ԵՊՀ-ում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց