Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանին զենք մատակարարող երկրները չեղյալ համարեն պայմանագրերը

Ադրբեջանի հետ գործընթացը գլխավորապես ադրբեջանական պահանջների բավարարման շուրջ է, և նաև Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից։ Մեծ հաշվով դրա մասին է եղել նաեւ Վաշինգտոնի բանակցությունները։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հայաստանի իշխանություններն ԱՄՆ-ի կարևոր դերը չեն էլ կարողանում օգտագործել հօգուտ մեր երկրի պետական շահերի։

Ստորև ոչ սպառիչ փաստեր են, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի ամենևին ոչ խաղաղասիրական ծրագրերը՝

1) Ադրբեջանը գերիների վերաբերյալ շինծու «դատավարությունով» անընդհատ պրոպագանդում է, թե հայերը «վայրագ ու ցեղասպան», «խիղճ չունեցող վանդալ» մարդիկ են, որոնց հետ անհնար է խաղաղ ու ապահով ապրել՝ այդպիսով խորացնելով պետական մակարդակով հովանավորվող ռասիզմը և ատելությունը հայերի նկատմամբ։ Այդ շինծու «դատավարությունով» ստեղծում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր՝ ադրբեջանական հասարակությունում վրեժխնդրության մոտիվացիա սերմանելով։

Հետևաբար, այս «դատավարությունը» պետք է դիտարկել Հայաստանի անվտանգության համակարգի սպառնալիք, այլ ոչ թե սոսկ գերիների ազատ արձակման հարց. գերիների ազատ արձակումը և «դատավարության» կանխումն ունի ռազմավարական նշանակություն խաղաղության գործընթացի համար:

2) Ադրբեջանը դպրոցական և բուհական ծրագրերում ակտիվ պրոպագանդում է, թե իբր Հայաստանն ամբողջությամբ «ադրբեջանական հող է», իսկ հայերը՝ եկվորներ, որոնք Հարավային Կովկասում արհեստական բնակություն են հաստատել ու կոտորել ադրբեջանցիներին։

3) Ադրբեջանական իշխանությունը շարունակում է լայնածավալ զավթողական ծրագրերը Հայաստանի նկատմամբ՝ մեր երկրի ամբողջ տարածքը ներկայացնելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» և փորձելով ջնջել Հայաստանի պատմությունը:

4) Ամեն ինչ անում են, որպեսզի մոռացության մատնվեն ընդամենը 2 տարի առաջ ամբողջական տեղահանման ենթարկված` իրենց պապական տներից ու բնիկ հայրենիքից զրկված արցախցիների իրավունքների, այդ թվում` վերադարձի հարցերը։ Սրանով փորձում են մոռացության տալ վայրագությունները հայ ժողովրդի նկատմամբ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը, դրան հաջորդած էթնիկ զտումները և այդ արարքների համար պատասխանատվությունը:

5) Հայաստանի եկեղեցիների ու վանքերի մեծագույն մասը համարում են ադրբեջանական մշակութային ժառանգություն և պահանջում են վերադարձնել Ադրբեջանին։

6) Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանին զենք մատակարարող երկրները չեղյալ համարեն այդ պայմանագրերը՝ պնդելով, որ Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն։

Սրան զուգահեռ, Ադրբեջանը շեշտակի ավելացրել է ռազմական բյուջեն:

7) Հայաստանի պետական սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա նախատեսված չէ ու հայտնի էլ չէ՝ երբ է լինելու. մեկ բան հստակ է՝ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են ամրանալ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ, գյուղերի ու քաղաքների հարևանությամբ ու ճանապարհներին՝ խաթարելով խաղաղ բնակչության կյանքը (ականներ տեղադրելով, կրակոցներով և այլն)։

8) Հրապարակված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախագծով նախատեսված է, որ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտում ներքին գործերին, բայց մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահն ԱՄՆ-ում ասուլիսի ընթացքում սպառնալիքով կրկին նշեց, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը (սա ուղիղ միջամտություն է երկրի ներքին գործերին)։

9) Ադրբեջանի իշխանությունը պահանջում է, որպեսզի Հայաստանը հետ վերցնի գանգատները միջազգային ատյաններից` հստակ գիտակցելով, որ դրանք արձանագրում են ադրբեջանական հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ և էականորեն վատթարացնում ադրբեջանական դիրքերը։

Սրանք փաստերի ընդամենը մի մասն են, և գումարած սրան` Հայաստանի իշխանությունն ինքն է ասել, որ որևէ «թուղթ» չի կարող երաշխավորել խաղաղություն. տարօրինակ է, որ այս օրերին ամբողջ երկրում բորբոքում են արհեստական էյֆորիա` երկրի փրկիչներ ներկայանալով։

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում»,- գրել է նա: